Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աշխարհի 500 հարուստ մարդկանց կարողությունը փետրվարի 24-ին, ընդհանուր առմամբ, նվազել է 139 մլրդ դոլարով. ըստ yerkir.am-ի՝ հաշվարկել է Bloomberg լրատվական գործակալությունը: Դա տեղի է ունեցել ֆոնդային բորսաների ինդեքսների նվազման ֆոնին՝ երկյուղի պատճառով, որ նոր կորոնավիրուսը կարող է վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը:
Գործակալությունը նշում է, որ սա աշխարհի հարուստ մարդկանց եկամուտների ամենամեծ անկումն է՝ 2016-ի հոկտեմբերից սկսած: Ամենաշատը կորցրել են Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և Louis Vuitton Moet Hennessy բրենդների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն՝ 4,8-ական մլրդ դոլար:
Zara առևտրային ցանցի տիրոջ՝ Ամանսիո Օրտեգայի կարողությունը նվազել է 4 մլրդ դոլարով, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգինը՝ 3,48 մլրդով, Google-ի հիմնադիրներից Լարի Փեյջինը՝ 2,7:
Ռուսաստանցի հարուստներից ամենաշատը կորցրել է ԼՈՒԿՕՅԼ-ի նախագահ Վագիթ Ալեքպերովը՝ 2,21 մլրդ դոլար:
COVID-19 կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը գրանցվել են 2019-ի դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում: Ավելի ուշ վարակակիրներ են ի հայտ եկել այլ երկրներում: Կորոնավիրուսից մահացել է ավելի քան 2,6 հազար մարդ, ապաքինվել՝ ավելի քան 27 հազարը, վարակվել է 77 հազարից ավելի մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկումը որակել է որպես միջազգային մասշտաբի արտակարգ իրադրություն և կոչ արել պատրաստվել հնարավոր պանդեմիայի: