Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Hetq.am -ը գրում է. «Հայկ Սարգսյանը 17 տարի բանակում է: Երկար տարիներ «Եղնիկներում» էր, հիմա Մարտակերտի ուղղության դիրքերում: Ընտանիքը վարձով ապրում է Մարտակերտում, շուտով ծնվելու է երկրորդ երեխան: Ծնունդով մարտակերտցի է Հայկը: Ունի երկու եղբայր, նրանք էլ իրենց ընտանիքներով՝ երկուական երեխաներով, ապրում են Մարտակերտում: Ապրում են հորական սեփական երկհարկանի տանը: Հայկն էլ է գրանցված այդ տանը, երկու եղբայրներն էլ: Բայց քանի որ երեք ընտանիքով մի տան մեջ չեն կարող ապրել, նա բնակարան է վարձել: Սպաների ծառայության վայրում բնակարանի հարցը պարտավոր է լուծել պետությունը: Հայկը չի կարողացել բնակարանի համար հերթագրվել, որովհետեւ իր հորական տանը գրանցված յուրաքանչյուրին հասնում է 7 քմ , իսկ բնակարան հերթագրվելու համար պետք է դրանից քիչ լինի: Սա մեր օրենսդիրներն են նստել-մտածել՝ ինչպես անել, որ սպան հնարավորություն չունենա բնակարան ստանալու: Բայց սա օրենսդիրների միակ «հնարամտությունը» չէ:
Սպայի բնակարանի վարձակալության համար պետությունը վճարում է այն դեպքում, եթե նա հեռու է իր բնակավայրից նվազագույնը 30 կմ: Երբ Հայկը «Եղնիկներում» էր, նրան հասնում էր վարձակալության համար նախատեսված գումարը, իսկ հիմա Մարտակերտում է գտնվում իր զորամասը, եւ նրան այդ գումարը չի հասնում»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: