Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ազգային ժողովում 2016 թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ 2016-ին արտաքին պարտքը կազմել է 4,3 մլրդ դոլար, ներքին պարտքը` 1,137 մլրդ դոլար, երաշիքներով տրված վարկերը՝ հիմնականում Կենտրոնական բանկին, 146 մլն դոլար: Ըստ նրա` ընդհանուր պետական պարտքը կազմել է 5,9 մլրդ դոլար, որից կառավարության պարտքը 5,4 մլրդ դոլար է, ԿԲ-ի պարտքը` 505 մլն դոլար: Նախարարը նշեց, որ 2014-ին անվանական պարտքը չի աճել, դեռ մի բան էլ նվազել է, մինչդեռ` 2015-16-ին զգալի աճ է գրանցվել:
Ըստ նրա՝ արտաքին պարտքը մեկ տարում 910 մլն դոլար է կազմել: Ի դեպ, այդքան էլ տրանսֆերտների կրճատումն է եղել: Արամյանը նշեց, որ եթե պարտք չվերցնեին, ոչ միայն ավելի ցածր տնտեսական աճ էր լինելու, այլ նաև ճնշումներ էինր լինելու արտարժույթի շուկայում: Նախարարի խոսքով` պարտք վերցնելիս շեշտը մի փոքր դրվել է ներքին պարտքին, քանի որ, ըստ նրա, պարտքի ճգնաժամերը գալիս են արտաքին պարտքից:
Վարդան Արամյանը պնդեց, որ պարտք վերցնելու արտոնյալության բարձր սահման ունենք, և եթե հաշվի առնենք` Հայաստանը ցածր, միջին, թե՞ ծանր պարտքի բեռ ունեցող երկիր է, ուշադրությամբ պետք է նայել երկու ցուցանիշի՝ ինչպիսին է քո վճարունակությունը և ինչպիսին է քո լիկվիդայնությունը, այսինքն` ֆինանսնական հոսքերը:
«Երկու ցուցանիշն էլ շատ կարևոր են, և պարտքի մասին խոսելիս չպետք է միայն վերցնել պարտքի ցուցանիշը, պետք է նայել արտաքին պարտք –ՀՆԱ հարաբերությունը: Պարտքի ճգնաժամերը գալիս են արտաքին պարտքից, ոչ` ներքին: Մենք, իհարկե, ունեցել ենք պարտքի աճ, բայց համեմատաբար նորմալ տնտեսություն ենք ունեցել, ի տարբերություն ԵՏԱՄ երկրների հիմնական մասի, որտեղ անկում է եղել»,- ասաց Արամյանը և հավելեց, որ, ըստ այդմ էլ, նվազ պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծից ներքև ենք: «Դեռև չենք էլ մտել միջին պարտք ունեցող երկրների մեջ, ինչը վճարողունակության կարողության սահմանում է»,- ասաց նա:
Արտաքին պետական պարտքի լիկվիդայնության տեսակետից, այսինքն՝ սպասարկելու հնարավորությունը, ֆինանսական հոսքերը, ներդրումները և արտահանումները, կարողությունը, թե ինչքանով ես կարող գեներացնել արտարժույթը, ՀՀ-ն նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում է: Արամյանը նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել` երբ ՌԴ-ից միանգամից 500 մլն պարտք վերցրեցինք 2009-ին, դեռևս արտահանումն այնքան էլ լավ վիճակում չէր, այդ պատճառով էլ «բարձր սկաչոկը ունեցել են»: Նախարարի խոսքով` պարտքի 61%-ն արտոնյալ է: Իսկ արտաքին պարտքի սպասարկման և բյուջեի եկամուտների մասով ևս, ըստ նրա, սահմանագծից ներքև ենք:
«Սա չի նշանակում, որ մենք ապագայի նկատմամբ կունենանք նման քաղաքական քննարկումներ: Պետք է այն ժամանակ մեր տանիքը վերանորոգենք, երբ արև է, պետք է մտածենք` որն է խելամիտ միջնաժամկետ քաղաքականությունը, որ ուժեղացնենք մեր բուֆերները, կարողությունները»,- նշեց Արամյանը: