կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-21 18:21
Հասարակություն

Ի հեճուկս Ադրբեջանի` Հայաստանը դարձավ Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման ՄԱԿ-ի կոմիտեի անդամ

Ի հեճուկս Ադրբեջանի` Հայաստանը դարձավ Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման ՄԱԿ-ի կոմիտեի անդամ

 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով) որոշում ընդունեց ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեում Հայաստանի լիիրավ անդամության մասին. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

 

Մինչ Գլխավոր ասամբլեայի որոշումը, այս հարցի ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում քննարկումների ընթացքում, Ադրբեջանը ամիսներ շարունակ ջանքեր էր գործադրում խոչընդոտելու Հայաստանի անդամակցությունըԱյնուամենայնիվ, հայկական կողմի տարբեր ուղղություններով կատարված դիվանագիտական աշխատանքների արդյունքում, դեկտեմբերի 18-ին ԳԱ-ն որոշում ընդունեց ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեին Հայաստանի Հանրապետության լիիրավ անդամակցության մասին։

 

 

Այսպիսով, սա Բաքվին ուղղված միջազգային հանրության ևս մեկ ուղերձ էր առ այն, որ Հայաստանին մեկուսացնելու` Ադրբեջանի ղեկավարության ծրագրերն ի սկզբանե դատապարտված են ձախողման։