|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն իր երկրպագուներին շնորհակալություն է հայտնել իրեն ոգեշնչելու համար: Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը շնորհակալականն գրությամբ լուսանկարը տեղադրել է իր Facebook-ի էջում, հատկանշական է, որ առաջին գրությունը հայատառ է.
«Սիրելի երկրպագուներ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ինձ երկրպագելու եւ ոգեշնչելու համար: Ձեր Արթուր Աբրահամ»:
Դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում Աբրահամն առաջին անգամ պաշտպանեց Շտիգլիցից խլած գոտին: Հավելենք, որ 2013-ի ապրիլի 6-ին նախատեսված է Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջև ռևանշ մենամարտ: