|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր պատրիարք Հովհաննես Ժ-ին:
Հայրապետական շնորհավորականում մասնավորապես ասվում է. «Աստծու կամքով Ձեզ վստահվեց Անտիոքի հնամենի Աթոռի առաջնորդությունը Սիրիայի և Միջին Արևելքի համար այս ծանր ժամանակաշրջանում: …Այժմ, իբրև բարի հովիվ, Դուք կոչված եք ամբողջանվեր ծառայելու Սիրիայի հավատացելոց կարիքներին` համագործակցելով նաև այլ Եկեղեցիների և կրոնների հետ: Թող Աստված զորացնի Ձեզ` շարունակելու Ձեր նախորդների անխոնջ աշխատանքը` հոգալու Իր ժողովրդի հոգևոր կարիքները, առկա հակամարտության պայմաններում խրախուսելու հաշտությունը և հետամուտ լինելու շարունակական միջկրոնական երկխոսության»:
Վեհափառ Հայրապետը նաև վստահություն է հայտնել, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու և Անտիոքի Հույն Ուղղափառ պատրիարքության հարաբերությունները կշարունակեն պտղաբերել և զարգանալ ի փառս Աստծո և Սիրիայում ու Միջին Արևելքում խաղաղության ու կայունության հաստատման համար: