կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-02 21:22
Քաղաքական

Գարեգին Բ կաթողիկոսը Ռուսաստանի պատրիարքին խնդրել է օգնել ազատել Ադրբեջանում բանտարկված Կարեն Ղազարյանին

Գարեգին Բ կաթողիկոսը Ռուսաստանի պատրիարքին խնդրել է օգնել ազատել Ադրբեջանում բանտարկված Կարեն Ղազարյանին
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպման ժամանակ խնդրել է վերջինիս միջնորդել Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանին ազատ արձակելու հարցով:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«20-ամյա բանտարկության է դատապարտվել չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանը, ով հոգեկան խնդիրներ ունի»,- ասել է Գարեգին Բ-ն: Ամենայն հայոց կաթողիկոսի վստահեցմամբ, Կարեն Ղազարյանի նկատմամբ դատավճիռը կայացվել է մարդու իրավունքների անկհայտ խախտմամբ: