|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Անտակիայի (Անտիոք) քաղաքակրթությունների երգչախումբը երգում է աշխարհի տարբեր ազգերի ու կրոնների երգերը` եբրայերեն, թուրքերեն, հայերեն, վրացերեն, անգլերեն եւ այլն: Մոտ 120 հոգուց բաղկացած խմբում տարբեր կրոնների ու ազգերի ներկայացուցիչներ են:
Երգչախումբը փորձ էր անում, երբ այցելեցինք: Մեր պատվին երգեցին «Հոյ Նինո»-ն ու «Սարի աղջիկը», որը թե' թուրքերի, թե' հայերի մեջ տարածված երգ է: Երգչախմբի ղեկավար Ելմազ Օսֆրադն ասաց, թե 2007 թվականին ստեղծված խումբը ոչ թե անձնական նպատակների, այլ աշխարհում խաղաղություն տեսնելու համար է հավաքել:
«Եթե մի օր Թուրքիայի եւ Հայաստանի նախագահները սահմանի բացման հարցը լուծեն, դրա բացումը մենք պիտի անենք: Երբ որ ճանապարհը բացվի, մեր հայ ընկերների հետ միասին համերգ պիտի տանք»,- ասում է նա:
Խմբում կան նաեւ հայեր: 19-ամյա Ռենիտա-Լուսինդա Հորոզը մոտ մեկ տարի է, ինչ երգում է խմբում: Նրա համար էլ, ինչպես իր ղեկավարի, կյանքում ամենակարեւորը համերաշխությունն է: