|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Դեռևս հոկտեմբերի 13-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը 14 ամիս շարունակ չի վճարել իրեն պատկանող Արտաշատի գինու և կոնյակի գործարանի անվտանգության աշխատակիցների աշխատավարձը՝ յուրաքանչյուրին ամսական 85 հազար դրամի չափով:
Այդ աշխատակիցները եղել են ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պայմանագրային աշխատողներ: Դրա համար էլ ՊՊԳՎ-ն ստիպված է եղել քաղհայցով դիմել դատարան:
«Ժողովուրդ»-ը զրուցել է Տիգրան Արզւսքանցյանի հետ`իմանալու` արդյոք մարե՞լ է պարտքերը: «Տենց բան չի եղել, սուտ ա, թող էդ թուղթը ներկայացնեն, նոր ես արձագանքեմ: Բոլոր իմ թիկնապահներն էլ պետականորեն են, բայց մենք 10 կոպեկ պարտք չենք, իրենց հետ բալանսը 0 ա: Տարօրինակ արտահայտություններ չի կարելի ասել»,- ասել է Արզաքանցյանը:
Թերթը հիշեցնում է, որ նման իրավիճակ էր ստեղծվել նաեւ Արզաքանցյանին պատկանող Սևանի «Լեռնային հարստություն» կոչվող հանքավայրում, կրկին ՊՊԳՎ-ի 3 աշխատակիցներ 12 ամիս չէին ստացել աշխատավարձը: