Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ զինաթափված թիկնազորի անդամներին ոստիկանությունը սկսել է նորից վերադարձնել իրենց նախկին կարգավիճակին, այսինքն՝ նրանք նորից գրանցվում են որպես պետական պահպանության վարչության աշխատակիցներ և ետ ստանում իրենց տաբելային զենքերը: Օբյեկտներ կան, որոնց պահպանությունը խիստ կարևորվել է:
ՀՀ ոստիկանությունից խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան ասացին, որ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում պայմանագրերը վերանայվում և վերակնքվում են: Հիշեցնենք, որ նույն բարեփոխումների շրջանակներում էլ մեկ շաբաթ առաջ ոստիկանությունը Գագիկ Ծառուկյանի ողջ թիկնազորի հետ՝ մոտ երկու հարյուր հոգի, պայմանագրերը խզել էր և նրանցից ետ վերցրել ծառայողական տաբելային զենքերը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։