Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ժամը 16:50-ի սահմաններում, Երևանում ԱԺ գործարար պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների` ավտոմեքենայի տեխանձնագիրը և վարորդական իրավունքի վկայականը ներկայացնելու հրամանին եւ դիմել է փախուստի:
Ինչպես yerkir.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմենիա Մարիոտ» հյուրանոցի մոտ ոստիկանները կանգնեցնել են ԱԺ պատգամավորի BMW-740 մակնիշի 022 ՕՕ 11 համարանիշի եւ նրան ուղեկցող Mitsubishi Pajero մակնիշի 13 ՕՍ 783 համարանիշի ավտոմեքենաները: Երկու մեքենաների վարորդներն էլ եղել են առանց ամրագոտիների:
Երբ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները պահանջել են մեքենայի տեխանձնագիրը և վարորդական իրավունքի վկայականը, Արզաքանցյանն ասել է, որ ոստիկաններն իրավունք չունեն իր մեքենան զննել, եւ դիմել է փախուստի:
Այդուհանդերձ, նրան ուղեկցող Mitsubishi Pajero-ի ուղեւորներին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց մոտ զենք են հայտնաբերել:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնից Mitsubishi Pajero ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի