Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Տիգրան Արզաքանցյանի ճեպազրույցը լրագրողների հետ խորհրդարանի ճեմասրահում:
-Պարոն Արզաքանցյան, խուսափո՞ւմ եք մամուլից:
-Ես մամուլի հետ կռիվ տալու բան չունեմ: Եթե մեր լրատվական միջոցները օգտագործում են իրենց շահերի համար, ուզում են մարդկանց, ոնց ասեմ, իմիջի հետ խաղան, էրեսը սևացնեն, ես թույլ չեմ տա իմ անունի հետ խաղան, սուտ լուրեր տան:
-Պարոն Արզաքանցյան, ինչպե՞ս է պատահել, որ այսօր եկել եք խորհրդարան:
-Էսօր ստեղ եմ, էկել եմ, երբ որ Հայաստանում եմ, միշտ գալիս եմ:
-Ձեր բացակայությունների համար Դուք հարգելի թուղթ ունե՞ք:
-Այո:
-Բժշկի թո՞ւղթ:
-Այո, բժշկի թուղթ ա:
-Ինչ-որ առողջական խնդիր ունե՞ք:
-Այո, ինչ-որ, այո:
-Կասե՞ք ինչ խնդիր:
-Ոչ:
-Ինչո՞ւ:
-Էդ իմ անձնականն ա:
-Այնպիսի խնդիր է, որ ամբողջ նստաշրջանի ընթացքում բացակայո՞ւմ եք:
-Այո:
-Բա այդ դեպքում ինչո՞ւ ձեր մանդատը վայր չեք դնում, ըստ էության, չեք գալիս Ազգային ժողով:
-Ուրեմն ասեմ ձեզ էլի: Եթե մարդկանց հետ դժբախտություն ա պատահում, նորմալ մարդը կարում է ցավի ու հասկանա, եթե ստեղ մարդու առողջության հետ կապված խնդիրներ կան, իրեն բուժումով, իրեն առողջությամբ է զբաղվում, ուրեմն չի պիտի դնեն-վերցնեն` ինչ ա՞- ինչ չի դիագնոզը: Ուզում եք` ամեն ինչ իմանաք:
-Պարոն Արզաքանցյան, պարզապես որերորդ գումարման Ազգային ժողովն է, եւ մատների վրա կարելի է հաշվել, թե քանի անգամ եք եկել աշխատանքի:
-Ուրեմն, ես, գիտեք ինչ, ես ձեզ ասեմ, ես շատ ուրախ կլինեի, եթե էդ խնդիրը չլիներ, բոլոր նստաշրջանին մասնակցեի:
-Դուք առաջադրվելո՞ւ եք ԱԺ գալիք ընտրություններին:
-Անպայման:
-Իսկ հաղթելու ձեր շանսերն ինչպես եք գնահատում:
-Ժողովուրդը կորոշի:
-Կրկին նույն ընտրատարածքի՞ց:
-Այո:
-Պարոն Արզաքանցյան, փողը վերցրե՞լ եք «Երկիրից»:
-Ոչ:
-Իսկ որ վերցնեք, ի՞նչ եք անելու:
-Սոցիալական ոլորտ ենք ուղարկելու:
-Բարեգործությո՞ւն եք անելու:
-Այո, ես ունեմ հիմնադրամ, իմ աշխատած միջոցներով երկար տարի է` հիմնադրամը գործում է: Ստեղ հարցը փողը չի «Երկիրի» հետ, իրենք թող աշխատեն, իրենց աշխատանքը ճիշտ կատարեն, ոչ թե սուտ լուրեր ուղարկեն, մարդկանց շփոթության ենթարկեն:
-Եթե փողը չէր, և բազմաթիվ գործարար պատգամավորների այս օրերին արժանացնում են քննադատության, ինչո՞ւ թեկուզ մի դրամ չեն պահանջում:
-Ես դիմելու եմ, որ շարունակեմ, ինձ չի բավարարում, ես իրենց հետ պատրաստ եմ ավելի դրամական տույժ տամ:
-«ԶԼՄ-ների մասին» օրենքի լրամշակմանը Դուք չեք մասնակցել, որտեղի՞ց եք ծանոթ օրենքին:
-Ուրեմն ես ձեզ ասեմ, որ օրենքը ես էդ ընթացքում ուսումնասիրել եմ, բոլոր օրենքը մարդ չի կարա իմանա: Էդ ընթացքում ես աշխատել եմ էդ օրենքի վրա: Հիմա ես չեմ իմանում` տարբեր լրատվական ընկերության հետ ինչ ա կապված: Ամեն ինչը թող ճիշտ բաներ գրեն, մարդկանց էլ շփոթության չենթարկեն: Իրանք սովորել են մարդկանց երեսը սևացնելու աշխատանք կատարեն: Փող աշխատելու միջոց են գտել, ասեմ` իմանաք: Մյուս լրատվական ընկերությունները, որ իրենք կարող են ճիշտ ներկայացնեն հանրությանը լուրերը, հարգելիս, ես նորից եմ ասում, ես լրատվական ընկերություններին հարգում եմ, ոչ մի անգամ էլ իրանց հետ պատերազմի մեջ չեմ մտել:
-Իսկ ի՞նչ բառերից էիք Դուք հատկապես վիրավորվել, «ստիլյա՞գ»:
-Չէ, իրանք էդ ոճն են գտել դրա համար, ուրեմն ասեմ, անձնական կյանքի մեջ իրավունք չունեն մտնելու: Առաջինը, որ աղջիկներ եմ բերում-տանում, խանդի հող ունե՞ք, չհասկացա, խանդո՞ւմ եք, ձեզի տանեմ-բերե՞մ, չհասկացա, բերանս են բացում, իբր ռուս աղջիկներ եմ տանում- բերում: Ես բազմազավակ ընտանիք ունեմ, հարգող շրջապատ, ընդունող: Ես կարող ա՞ խոսում եմ, թե էդ խմբագիրը կամ լրատվամիջոցների տերերը ինչո՞վ են զբաղվում աշխատանքից հետո:
-Իսկ ինչո՞վ են զբաղվում:
-Էդ իրանց գործն ա: Ես անձնականին չեմ խառնվում, թող իրանց խելոք պահեն: Ուրեմն մենակ «ստիլյագը» չէր, ուրիշ ելույթներ էին գրել, որ առաջվա վարչապետը «լակոտ» բառի վրա է խոսում: Առաջվա վարչապետը ներկայացրել է իրա դիմումը, որ տենց խոսակցություն չի էղել, սուտ լուրեր են տարածում, հասկանում եք, չէ՞, որ մարդկանց սկսեն օգտագործել տարբեր հարցերում, բայց ես էդ մարդկանցից չեմ, իրանք շփոթվում են:
-Պարոն Արզաքանցյան, եթե առողջական խնդիր ունեք, եթե բուժվում եք, բացակայում եք նիստերին, այդ դեպքում ինչո՞վ կբացատրեք ձեր որոշումը, որ կրկին պետք է առաջադրվեք:
-Որովհետև առողջության հետ կապված խնդիրները շուտով վերջանալու են:
-Այսինքն` մյուս խորհրդարանից չե՞ք բացակայի:
-Որ ասես չեք բացակայի, հարգելի պատճառներ կան, եթե պետք է գաս խորհրդարան, հենց-ընենց չգաս, էտի արդեն էլ խի՞ ես գալու:
-Այսօր ինչ-որ յուրահատուկ օ՞ր է, Սամվելն է եկել Ալեքսանյան, Լևոն Սարգսյանը…
-Ես Հայաստանում եմ, ոնց թե ինչո՞ւ եք եկել, Հայաստանում եմ, եկել եմ: Գալիս ենք, ասում եք` խի եք գալիս, չենք գալիս, ասում եք` խի չեք գալիս: Ես ձեզ չեմ հասկանում: