Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անդրադառնալով երեկվա դեպքին, Արզաքանցյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը ասել է, որ իրեն ոչ մի ոստիկան էլ չի մոտեցել, չի կանգնեցրել ու խոսել, ինքն էլ չի արհամարհել ու գնացել։
«Ոչ մեկ չի կանգնի իմ դիմաց ու ասի, սենց բան ա էղել, սուտ լուրեր են տարածել. ո՛չ օրգանի աշխատող, ո՛չ լրագրող։ Ու լրագրողն էլ իր պատասխանը կստանա»,- ասել է ԱԺ պատգամավորը։
Հարցին, թե՞ որ լրագրողի մասին է խոսքն ու ի՞նչ է անելու Արզաքանցյանը, նա պատասխանել է, որ դիմելու է դատարան, իսկ լրագրողի անունը Գագիկ է, ազգանունը չի հիշում։
-Արդյո՞ք Շամշյանին նկատի ունեք,-լրագրողի հարցին Արզաքանցյանը պատասխանել է
-Այո, այո:Իմ իրավաբաններին ասել եմ, զբաղվում են դրանով,-պատասխանել է պատգամավորը: