|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է պատգամավորական մանդատից զրկել է երեք պատգամավորի. նրանք ներգրավված են կոռուպցիոն սկանդալում: Ավելի վաղ նրանք մեղավոր էին ճանաչվել Ազգային կոնգրեսում ձայների գնման գործով. տեղեկացնում է BBC-ն:
Կոռուպցիոն սկանդալների սխեմայի մասնակիցների դեմ լայնածավալ դատական գործընթացը շարունակվում է արդեն 4 ամիս: Ընդհանուր առմամբ` դատարանի առջև են կանգնել 25 բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ և գործարարներ: Նրանցից` նախագահական վարչակազմի նախկին ղեկավար Ժոզե Դիրսեուն դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: