|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Walt Disney-ը եւ Ռուսաստանի Առաջին ալիքը ստեղծել են մի ընկերություն, որը կզբաղվի ֆիլմերի նկարահանմամբ: Gazeta.ru-ն տեղեկացնում է, որ համագործակցությունը կսկսվի «Դպրոցից հետո» երիտասարդական հեռուստասերիալի նկարահանմամբ:
Նոր կազմակերպության գործադիր տնօրենը Walt Disney-ի ռուսաստանյան մասնաճյուղի ղեկավար Մարինա Ժիգալովան է:
«Հեռուստասերիալը կնկարահանվի Տալինում, այն բաղկացած կլինի 9 սերիալից: Առաջին ալիքով կցուցադրվի հավանաբար 2012-ի աշնանը»,- ասել է Ժիգալովան:
«Դպրոցից հետո» ֆիլմի ռեժիսորներն են Առաջին ալիքի գլխավոր ռեժիսոր Անդրեյ Բոլտենկոն եւ դրամատուրգներ Օլեգ ու Վլադիմիր Պրեսնյակովները:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։