Փոխարժեքներ
11 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.37 |
EUR | ⚊ | € 417.58 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.19 |
GEL | ⚊ | ₾ 142.21 |
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը վերջերս «ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր դժգոհությունն էր հայտնել լրատվական կայքերի աշխատելաոճի մասին` մատնանշելով news.am-ին:
Երբ, որ ես Լոնդունում էի` օլիմպիական խաղերի, 1-ին զանգողը եղել է news.am-ը: Խոսակցությունն այն թեմայով էր, որ հակառակորդը յուղված է եղել: Ես այսպիսի բան ասել եմ և իմ խոսքերից հետ չեմ կանգնում, սակայն այն մասին, որ ես պարտվել եմ այդ պատճառով, ոչինչ չեմ ասել, որովհետև դա չի եղել գլխավոր պատճառը: Ընդհակառակը, եթե պատճառ նշելու լինեմ կասեմ, որ սպորտային բախտը չժպտաց:
Օլիմպիական խաղերի եզրափակչում Ձեր հակառակորդ Ռոման Վլասովի բանակ գնալու լուրի հետ կապված «ֆեյսբուքում» գրառում էիք արել: Սակայն, լրագրության մեջ կա մերձավորության սկզբունք, ըստ որի ռուս ըմբիշը կապվում է Ձեզ հետ և այն մարդիկ ովքեր ծանոթ չեն նրան հնարավորություն ունեն հասկանալու թե ում մասին է խոսքը:
Հատկանշական է վերնագիրը` «Արսեն Ջուլֆալակյանին, հաղթած Ռոման Վլասովը»: Ես գիտեմ նրանց աշխատելաոճը, սակայն Արսեն Ջուլֆալակյանին հաղթածի վրա հույս դնես արդեն 3-րդ անգամ, անլուրջ է: Միայն News.am-ից խոսեցինք, բայց մեր կայքերի մեծ մասը վերնագրային լիխարադկայով են տառապում: Ամեն լրատվամիջոց իր հեղինակությունն ունի և ըստ դրա էլ վստահություն է ներշնչում կամ հակառակը:
Սերբիայի Եվրոպայի առաջնությունում լավ հանդես չեկաք, սակայն պատճառը հայտնի էր վնասվածք ունեիք: Դրանից հետո եղան քննադատություններ այն հարցով, որ մեդալ չբերեցիք, ինքներդ ինչպես եք վերաբերվում շտապ քննադատությանը:
Շտապ քննադատությանը շատ նորմալ: Սակայն նույն սպորտային լրագրողը, ով զբաղվում է տվյալ մարզիկով, այս դեպքում ինձնով, խորհրդակցում է մարզիչների հետ և գիտի մեր ծրագիրը, ու եթե ես մրցման ժամանակ չեմ արդարացնում հույսերը, բնական է, թող քննադատեն: Օրիանակ Դորտմունդի Եվրոպայի առաջնությունում ես մասնակցեցի վնասվածքով և պարտվեցի, հետո պարզ դարձավ, որ եթե հաղթեի թիմն 1-ին հորիզոնականում կլիներ, իսկ այդ դեպքում բավարարվեցինք 3-րդ տեղով: Կիրթ մարդը երբեք քննադատությունից չի նեղանա: Սակայն լրագրողը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալը ձախողում համարել չի կարող: Հայաստանում 20 տարվա ընթացքում 15 հունահռոմեական մարզիկից ավել չի լինի, որ Եվրոպայի առաջնությունից մեդալ են բերել: Ուրիշ է, որ ոսկի են ակնկալում քեզնից բրոնզ ես բերում, բայց դա չի կարելի անվանել ձախողում:
Ձեր եռյակից` Ջուլֆալակյան, Ամոյան, Պատրկեև, մեդալ միշտ սպասում են:
Այո, ես նույնիսկ մեկ օրինակ կարող եմ բերել. Էդուարդ Քալանթարյանը Հանրային հեռուստաընկերությունից, երբ Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալ է նվաճում, ասում է. «ինչպիսի ձախողում», երբ Յուրա Պատրիկեևն է բրոնզե մեդալ նվաճում ասում է. «կեցցե Պատրիկեևը, որերոդ տարին է մեդալ է նվաճում»: Ես լուրջ ձախողում համարում եմ միայն աշխարհի առաջնության եզրափակիչը, որովեհետև հաղթած մենամարտ էր, նույնը օլիմպիական խաղերի ժամանակ, ես զգում էի, որ կարող էի ոսկե մեդալ նվաճել:
Ինչքանով է դեր խաղում անձնական ֆակտորը հարցազրույց կամ ինֆորմացիա տրամդարելու դեպքում: Շատ դեպքերում դեր է խաղում հեղինակավոր կամ «անուն հանած» լրատվամիջոցը: Ձեր անձնական մոտեցումն ինչպիսին է:
Ես գնահատում եմ Կարեն Գիլոյանի պրոֆեսիոնալիզմը: Ամեն մրցումից առաջ խնդրում ենք, որ Կարենը վարի, այլ ոչ թե Քալանթարյանը: Օրինակ շատերը չհասկացան աշխարհի առաջնության եզրափակչում ինչու պարտվեցի, երբ հաշիվը 0:0 էր, թվում էր թե ես հնարք կատարեցի, սակայն այն թերի էր: Մեկնաբանն էլ տեղյակ չէր կանոնների փոփոխությունից ու բարի չէր եղել ուսումնասիրել վարելուց առաջ: Իսկ ավելի երիտասարդ լրագրողների հետ կապված, երբ ես տեսնում եմ դիմացինս ձգտում ունի, խնդիր չկա: Բայց, երբ մեկին նյութը գրում տալիս ես ու հետո տեսնում ես բազմաթիվ սխալներ, հիասթափվում ես:
Հիմա շատացել են երիտասարդ լրագրողները, սակայն հիմնականում հետաքրքրված են ֆուտբոլով:
Պարադոքսալ է: Հիմա տվյալ դեպքում մենք ունենք շատ ուժեղ, ծաղկող հավաքական, ինչը 10 տարի առաջվա հավաքականի հետ չի համեմատվի, հիասքանչ է: Բայց վարկանշային աղյուսակում, կարծեմ, լավագույն 50-ում չկանք: Ֆուտբոլով ապրում են Իսպանիայի, Անգլիայի նման երկրները, սակայն Թուրքիայի նման երկրում, առաջնայինը ըմբշամարտն է, քանի որ ըմբշամարտից են մեդալ բերում: Ես չեմ հասկանում, ինչպես կարելի է 2-րդ պլան գցել ըմբշամարտն ու ծանրամարտը, որից դու անընդհատ մեդալներ ես ունենում և առաջին պլանում դնել ֆուտբոլը, որում կարող ենք տարվա ընթացքում կայացած խաղերի կեսը հաղթել: Իսկ երբ տեսնում ես, որ 20 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանն աշխարհի չեմպիոն ունեցավ հանձին՝ Տիգրան Մարտիրոսյանի, և մեկ տարի հետո նրա մասին այլևս նյութ չկա, այն դեպքում, երբ նույն կայքերը 11 ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի մասին գրում են, զարմանում ես: Դա նույնիսկ համեմատելու բան չէ, Հայաստանում կա 2-3 ֆուտբոլիստ ում մասին կարելի է անընդհատ գրել: Եթե 5 ամիս ես չմասնակցեմ միջազգային մրցաշարի 5 տոկոսը կհիշի իմ մասին: Իսկ ինչու են շատացել, որովհետեև դաշտը բաց էր և լավերի հետ նաև շատ անտեղյակ մարդիկ ներխուժեցին բնագավառ, ինչը տարիների ընթացքում կամ կմաքրվի կամ ավելի կվատանա:
Այս դեպքում ստացվում է, որ մենք խնդիր ունենք հայրենական սպորտի մասին լուրերի արտադրման: Եթե կա միայն ֆուտբոլ է, եթե չկա` միջազգային ֆուտբոլ է: Երբ ֆեդերացիաները լավ չեն աշխատում, լրագրողները հնարավորինս լուսաբանում են անձնական կապերը գործի դնելով:
Ֆեդերացիաներն իհարկե թերություններ ունեն այդ առումով և ես ինքս եմ հետքրքրվել, որ Ֆուտբոլի ֆեդերացիան ապահովում է լուրերով, իսկ մնացած ֆեդերացիաները՝ ոչ: Սակայն, երբ ֆեդերացիան իր պարտականությունները չի կատարում, լրագրողները՝ նույնպես, ընդհանուր արդյունքը ստացվում է զրո: Անձնական կապերն ամեն տեղ են կարևոր: Նույնիսկ քաղաքականության մեջ, երբ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ջերմ, ընկերական հարաբերությունների մեջ էր ՌԴ նախագահի` Վլադիմիր Պուտինի, հետ մեզ մոտ չգիտես ինչու դա վատ էր ընկալվում: Չնայած, որ աշխարհի 10 ամենահզոր պետության ղեկավարներից մեկի հետ ընկեր լինելը կարելի էր PR դարձնել: Անձնական կապեր ունեցողները միշտ բոլորից առաջ են ընկնում:
Խոսեցինք քաղաքականությունից: Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում դիվանագիտություն եք ուսումնասիրում: Ինչ տվեց Ձեզ այդ մասնագիտությունը:
Այն, որ Ձեզ հետ նստած կարողանում եմ խոսել: Մեր փոխդեկանի հետ էի զրուցում դիսերատացիայիս թեմայով...
Ի՞նչ թեմա է:
Ռուս-սիրիական հարաբերություններն էին, սակայն փոխեցինք թուրք-սիրական հարաբերություններ, հաշվի առնելով վերջին դեպքերը:
Լրատվամիջոցները կարող են մարզիկին ինչպես տեղի անտեղի քննադատել այնպես էլ դարձնել «աստված»:
Ոչ մեկի հետ խնդիր չունեմ, սակայն կեղծ լուրեր տեղադրելը, որ այս ֆուտբոլիստը գնում է «Բարսելոնա», նույն կերպ իմ ամերիկացի երկրպագուները կարող են գրել,որ ես վաղը հանդես կգամ իրենց դրոշի ներքո, հետո ի՞նչ: Ֆուտբոլի հետ չեմ համեմատում դա լրիվ ուրիշ հարթություն է, ես 3 անգամ էլ օլիմպիական չեմպիոն դառնամ չեմ կարող Մեսսիի հետ համեմատվել:
Մարզիկի վրա ինչպես է ազդում լրատվամիջոցների գերուշադրությունը, այն կարող է հանգեցնել աստղային հիվանդության:
Դա միայն լրագրողների կողմից չէ: Ցանկացած մարզիկի մոտ էլ մի շրջան է գալիս, երբ այդ տարափի ազդեցության տակ փոխվում է: Երբ անընդհատ իրար հետևից ամեն ինչ հաղթում է, թվում է հեշտ է այդ ամենը: Հարցն այն է ինչպես կհաղաթահարվի այդ աստղային հիվանդությունը, կախված է անհատից: Երկրորդը՝ ինչ կտա լրագրողը մարզիկին: Լրագրողը պետք է չափի մեջ լուսաբանի մարզիկին և մարզիչն էլ պետք է պահի այդ շեմը, որպեսզի վերջինս իրեն աստղ չզգա, պրոֆեսիոնալ մարզիկը շոու բիզնեսի ներկայացուցիչ չէ: Ինձ էլ օլիմպիական խաղերից մեկ ամիս առաջ չեն կարող գտնել, քանի որ ես ամբողջովին կետրոնանաում եմ մրցումների վրա: Հետո` խնդրեմ, բոլորի համար բաց եմ:
Վիրավորական է, երբ ոչ կոմպիտենտ լրագրողը ինձ հետ հարցազրույցի ժամանակ վերցնում է հեռախոսը և ասում. «Գիտես կյանք, Արսեն Ջուլֆալակյանի հետ հարցազրույցի եմ, հետո կզանգեմ», բնական է ես ընդհատում եմ հարցազրույցը: Կհասկանա՝ կհասկանա, չէ, թող գնա գրի, որ ես տառապում եմ աստղային հիվանդությամբ:
Մարզական լրագրողների ասոցիացիան Հայաստանում հարցում է անցկացնում: Դուք նոմիանացված եք հնարավոր տասը լավագույնների շարքում, ինչքանով եք լուրջ վերաբերվում ընտրանքին և վերջնական արդյունքին:
Կարծում եմ, պետք է դատել արդյունքներով: Ֆուտբոլը և այլ թիմային մարզաձևերը պետք անցկացվեն առանձին: Պետք է լինի լավագույն ֆուտբոլիստ և առանձին լավագույն մարզիկ անվանակարգ, ինչը կա բոլոր զարգացած երկրներում: Օրինակ անցած տարվա ցուցակում Եվրոպայի փոխչեմպիոն Արայիկ Միրզոյանը չկար, սակայն կային 3 ֆուտբոլիստ: Թող ճիշտ հասկանան նրանց պետք է առանձին պարգևատրվել, որպեսզի ոչ մեկ չնեղանա:
Արսեն Ջուլֆալակյանի սպորտային մասով հարցազրույցն` այստեղ:
Բլից հարցազրույցը և անձնական կյանքից տեղեկություններն ` այստեղ:
Հարցազրույցը` Անի Մեջլումյանի