կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-14 02:28
Սպորտ

Աստղային հանդիպումների վերածնունդ

Աստղային հանդիպումների վերածնունդ

Արհեստավարժական բասկետբոլի լիգայի նախագահը որոշել է անցկացնել «Աստղային հանդիպումների» առաջնություն: Այդուհանդերձ հանդիպումների շրջանակում կկազմակերպվեն բոլոր հնարավոր մրցույթները: Ինչպես պլանավորված է` բասկետբոլային տոնը կկայանա մարտի 26-27, այն նվիրված կլինի Կրասնոդարում «Բասկետ-դահլիճի» բացմանը:

 

Առաջարկվող պայքարի ձեւաչափն է` ռուսները ըննդեմ լեգիոներների: «Մեր նոր դահլիճի շինարարության ավարտը պլանավորված է փետրվարի վերջին կամ մարտի սկզբին: Իհարկե հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի «Աստղային հանդիպումը» անցկացվի հենց Կրասնոդարում: Բոլոր հնարավոր կառույցները տեղեկացված են արարողության անցկացման վերաբերյալ: Եթե հարդարման աշխատանքները կրասնոդարյան դահլիճում ավարտին չհասցվեն, ապա հանդիպումը կկայանա մեկ այլ քաղաքում»:

 

Հիշեցնենք, որ վերջին անգամ նմանատիպ հանդիպում տեղի է ունեցել 4 տարի առաջ եւ այն նվիրված է եղել ռուսական բասկետբոլի 100 ամյակին: Ճիշտ է` այդ անգամ պայքարն ընթանում էր անսովոր ձեւաչափով` հանդիպմանը մասնակցում էին ե՛ւ կանայք ե'ւ տղամարդիկ: