կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-15 12:30
Քաղաքական

Չինաստանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ

Չինաստանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ

ՀՀԿ համագումարին ելույթ է ունեցել Չիանաստանի Կոմունիստական կուսակցության Եվրասիական վարչության պետի տեղակալ պարոն Ցյան Նայչենը, որն համագումարի մասնակիցներին է ուղղել Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի ուղերձը:

 

Ուղերձում, մասնավորապես, ասված է . «ՀՀ և ՀՀԿ հարգարաժան Նախագահ Սերժ Սարգսյան, թույլ տվեք ՉԿԿ ԿԿ- ի անունից ջերմորեն շնորհավորել Ձեզ ՀՀԿ 14-րդ համագումարի կապակցությամբ և մաղթել Ձեր կուսկացությանը մեծ հաջողություններ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման և հզորացման պատվաբեր գործում:

 

Այս տարի մենք նշում էինք Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այս տարիների ընթացքում մեր երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում և խորանում են բոլոր բնագավառներում` հումանիտար, տնտեսական, գիտատեխնիկական:

 

 Չինաստանը պատրաստ է Ձեզ հետ միասին ապագայում ևս խորացնել այս բարեկամական հարաբերությունները:

 

Որպես իշխող կուսակցություն՝ ՀՀԿ-ն կարևոր ներդրում ունի Հայաստանի ազգային կայունության, տնտեսական զարգացման և մարդկանց բարեկեցուցությունը բարձրացնելու գործում: Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը բարձր է գնահատում իր համագործակցոթյունն ու բարեկամությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ:

 

Եվ մենք պատրաստակամ ենք ապագայում ևս շարունակել այս ջերմ և փոխշահավետ հարաբերությունները, որպեսզի կարողանանք բազմակողմանիորեն աջակցել մեր  պետությունների միջև հարաբերությունների խորացմանը: Լիարժեք հաջողությոններ ենք մաղթում ՀՀԿ համագումարին:

 

Հայաստանի Հանրապետությանը մաղթում ենք բարգավաճում և հզորություն, իսկ հայ ժողովրդին` երջանկություն և բարեհաջողություն:

Հավերժ բարեկամություն մեր երկրներին և ժողովուրդներին »: