| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարությանը, համաձայն որի` Ադրբեջանի ագրեսիվ ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրվելու են ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանք:
Թևան Պողոսյանը մինչ բուն հարցին անդրադառնալը նշեց, որ այդ հայտարարության տակ ՖԲ էջում գրել է` «դուխով», այնուհետեւ ընդգծեց, որ Հայաստանը գտնվում է պատերազական վիճակում, հակառակորդը կրակում է մշտապես, վերջին ժամանակահատվածում` արդեն խոշոր տրամաչափի զինատեսակներից, իսկ դա այլ բառով, քան պատերազմ, չի կարող բնութագրվել:
«Եթե այսպես շարունակվում է, իսկ միջազգային հանրությունը որևէ կերպ չի արձագանքելու, ուրեմն ի՞նչ պետք է անի հայկական կողմը: Բնականաբար, պետք է ապահովի իր բնակչության անվտանգությունը` ռազմաքաղաքական բոլոր միջոցներն օգտագործելով: Այն ժամանակ մենք կարողացանք հասնել զինադադարի միայն անվտանգության գոտին ապահովելուց հետո, երբ մենք մեր քաղաքներն ապահովեցինք այնպես, որ արկերը չհասնեն մեր բնակչությանը: Ուրեմն ստիպված ենք լինելու խորացնել այդ անվտանգության գոտիները, քանի որ Ադրբեջանը կրակում է հեռահար զինատեսակներից: Ստիպված ենք լինելու ամեն օր առաջին գծում պատժել մեր թշնամուն: Դա էլ բերելու է նոր իրավիճակի, և երբ Ալիևը կցանկանա բանակցել, ստիպված ենք լինելու բանակցել զինադադարի առաջին պայմանագրի շուրջ, նոր անցնելու ենք խաղաղ կարգավորման հարցի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին: Դավիթ Տոնոյանի ասածը հենց դա էր: Ուրախ կլինեմ, որ նման մոտեցում ցուցաբերեր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, բոլոր պետական չինովնիկները»,- ասաց Թևան Պողոսյանը: