կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-21 22:29
Քաղաքական

Վերջաբան

Վերջաբան

Նզովյալ լինես, ո՛վ հայ ժողովուրդ, որ կործանեցիր Ազգս ու Հայրենիքս Հայոց։

Քեզ առնվազն 2000 տարի պետք եղավ, որ անցնելով խարխափումների միջով, մի կարգին կռապաշտ դառնայիր ու տանեիր Ազգս հայոց դեպի կառափնարան։

Այսօր 2020 թվականի դեկտեմբերի 20-ն է։

Երևանում տեղաց առաջին ձյունը. եկավ մաքրագործելու նախորդ օրվա խայ­տա­ռակությունն ու անամոթությունը, եկավ սրբադասելու Ազգիս սուրբ նահատակ­ների հոգիները։

Իսկ ի՞նչ եղավ դեկտեմբերի 19-ին։ Մարդկային քաղաքակրթության ակունք­ներում կանգնած առաջին քրիստոնյա հայ ժողովուրդը «Սգո երթը» սկսեց ծա­փողջյուններով, հարա՛յ-հրոցով, գոռո՛ւմ-գոչյուններով՝ առանց խաչի, առանց խունկ ու մոմի, առանց քահանաների դասի, առանց աղոթքների, սաղմոսների ու շարա­կան­ների (տո դուք ի՞նչ գիտեք՝ սաղմոսն ու շարականն ի՞նչ են)։ Առաջնորդները դժվա­րությամբ են թաքցնում ներքին հրճվանքը. շա՛տ հայ ժողովուրդ են հավաքել, լեգի­տիմացնում են պարտությունը. իրենք կատարել են ժողովրդի իշխանության պա­հանջը և՝ …պարտվել։

Քայլում է… ու մենակ չեն, շա՛տ են (խորշում եմ մոլագար ու տգետ ձեր մարտնչող շատվորությունից)։ Քայլում են ու մենակ չեն, շա՛տ են ու հպարտ, հպարտ են, որ պարտվել են։ Հոգ չէ՝ կհաղթեն, հաղթելու են։

Քիչ մնաց, արդեն երևում է բաղձալի վերջնագիծը՝ անպայման հաղթելու են։ Նյարդերը գերլարված են, հայացքները սևեռուն, նպատակասլաց, ևս մի ճիգ, մի պոռթկում, ևս մի ճեղքում ու մի գրոհ և… Սրբոց Նահատակաց պանթեոնը՝ Եռաբլուրը գրավված է։ Ահա թե ում էին հաղթելու։

Սպարապե՜տ Նժդեհ, ասում ես՝ Ազգի տականքից ցեղ ես կերտելու՞։ Դե արի՜ ու կերտի՜ր, էդ իմ խելքի բանը չի։

Ո՛վ հայ կռապաշտ ժողովուրդ, դու հաղթեցիր։ Դու հաղթեցիր հայ Ազգին։ Քո փրկությունը քո ինքնաոչնչացման մեջ է։

Մաղթում եմ քեզ ու գալիքի կուռքերիդ՝ անհաջողություն։

ՍԱՀԱԿ   ՍԱՀԱԿՅԱՆ 

20.12.2020