կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-13 14:50
Հասարակություն

Աշտարակում գողը փորձել է խեղդել տանտիրուհուն

Աշտարակում գողը փորձել է խեղդել տանտիրուհուն

Դեկտեմբերի 12-ին` ժամը 20.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Սասունիկ  գյուղի 46-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ նույն օրը` ժամը 19.00-ի սահմաններում, վերադառնալով տուն, նկատել է, որ կոտրված է ննջասենյակի պատուհանի ապակին, տունը տակնուվրա է արված, իսկ  համակարգիչը գտնվում է նկուղի տանիքին: Այդ պահին տանը ինչ-որ մեկը անսպասելի հարձակվել է իր վրա և, բռնելով պարանոցից, փորձել է խեղդել, սակայն, իր  օգնություն  կանչերից վախենալով, անծանոթը դիմել է փախուստի:

 

Փախուստի պահին կինը  ճանաչել է անկոչ հյուրին՝ իր  համագյուղացին էր` 1995 թ. ծնված  Արման  Ֆ.-ն, որի գրպանից փախուստի դիմելու ընթացքում ընկել է բջջային հեռախոսը:

 

Ոստիկանության լրատվական բաժնից հայտնում են, որ միջադեպի հետևանքով կնոջը պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ նյութական վնասի չափը պարզվում է:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը` ժամը 22.15-ին, Արման Ֆ.-ն բերման է ենթարկվել բաժին: