|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Փետրվարի 9-ին, ժամը 02.50-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1970 թ. ծնված Հասմիկ Գ.-ն և խնդրել Բյուրեղավան քաղաքի թիվ 48 հանրակացարան շտապ ոստիկաններ այցելեն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, 1986 թ. ծնված Նարինե Մ.-ի բնակարան այցելած, 1986 թ. ծնված Ռոբերտ Ս.-ն, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծեծի է ենթարկել նրան, խոհանոցից վերցրած դանակով հարվածել ձեռքին` պատճառելով վնասվածքներ և ապտակել է որդուն` 2003 թ. ծնված Կարեն Մ.-ին: Ռոբերտ Ս.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն: