կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-20 15:13
Հասարակություն

Տանտիրուհուն ծեծի են ենթարկել ու հափշտակել ոսկեղենը

Տանտիրուհուն ծեծի են ենթարկել ու հափշտակել ոսկեղենը

Հոկտեմբերի 31-ին` ժամը 17.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի 15 շենքի թիվ 41 բնակարանի հարևանի տնից ձայներ են գալիս, կարծես` կողոպուտ են կատարում:

 

Մեկնած օպերատիվ խմբին նույն օրը` ժամը 18.10-ին, 1942 թ. ծնված Ռուզաննա Ե.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 17.00-ին, իր բնակարան մտնելիս երկու անհայտ անձինք մտել են բնակարան, բացահայտ հափշտակել իր 3 ոսկյա մատանիները, ծեծի են ենթարկել իրեն և դիմել փախուստի: Նշանակվել է ԴԲՓ: Վնասի չափը պարզվում է:

 

Նոյեմբերի 18-ին`, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Նաիրի Մ.-ին, որը խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը 1981 թ. ծնված Վազգեն Ս.-ի հետ: Նաիրի Մ.-ն ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ Վազգեն Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: