Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 2-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչ, 46-ամյա Հրանտ Նիկողոսյանից, ով հայտնել է, որ տանը, որտեղ ինքը բնակվում է, տեղի է ունեցել վիճաբանություն և տան տերը՝ 46-ամյա Հայկ Հակոբյանը իրեն անհանգստացնում է և խեղդում է իրեն:
Նշված հասցե է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Հ. Նիկողոսյանը հայտնել է, որ ինքը բնակվում է Հ. Հակոբյանի տանը, և կրկին Հ. Հակոբյանը հարձակվել է իր վրա և հարվածներ հասցրել: Այդ ընթացքում Հ. Հակոբյանը ձեռքերով սեղմել է իր պարանոցը ՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Հ. Նիկողոսյանը ոստիաններին հայտնել է, որ Հ. Հակոբյանը աշխատում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության գործերի կառավարման վարչության պետ: