կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-06 15:50
Սպորտ

Վիկն ամեն ինչ կանի հաղթանակի համար. Վազգեն Բադալյան

Վիկն ամեն ինչ կանի հաղթանակի համար. Վազգեն Բադալյան

Նոյեմբերի 9-ին Տեխասում տեղի կունենա պրոֆեսիոնալ բռնցքամարտի  աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի Նոնիտո Դոների եւ  Վիկ Դարչինյանի ռևանշ մենամարտը:

 

Մենամարտին ընդառաջ՝ yerkir.am-ի հետ զրույցում  Վիկ Դարչինյանի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը խոսեց բռնցքամարտիկի առաջիկա մենամարտի, պատրաստվածության և ակնկալիքների մասին:

 

«Վիկի հակառակորդը բավական լուրջ  է, բայց դե մենք Վախթանգին գիտենք՝ նա լուրջն ու թույլը չի հարցնումՎիկը կամային որակներ և հաղթելու նպատակասլացություն ունիԱյսօր նա լավ մարզավիճակում է: Ես զերծ եմ մնում կոնկրետ բան ասելուց, քանի որ ինքս  չեմ նախապատրաստել նրան այս մենամարտին և չեմ կարող խոսել նախապատրաստական փուլի մասինԵս  կարող եմ լավ ներկայացնել նրան` Վիկը հաղթող բռնցքամարտիկ է, աշխատասեր և մարզումներին շատ լավ է պատրաստվում, առավել ևս՝ նման մենամարտերից առաջ:

 

Ես զերծ եմ մնում նախօրոք գուշակություններ անելուց, մանավանդ` սպորտում, երբեք չեմ ասել՝ կհաղթի, չի հաղթի: Ես միայն ասում եմ` եթե նա կարողանա տակտիկապես ճիշտ որոշումներ կայացնել ռինգում՝ հենց մենամարտի ժամանակ, դա նրան հաջողություն կբերի: Հակառակորդը բավական գրագետ և լուրջ բռնցքամարտիկ է: Նա կարող է մենամարտի ընթացում միանգամից փոխել իր տակտիկան, եթե տեսնի, որ այդ տակտիկայով չի կարողնաում առավելության հասել Վիկի նկատմամբ: Այստեղ կարևորն այն է, որ Վիկը լավ ուսումնասիրած լինի հակառակորդին: Ճիշտ է, նա գոտեմարտել է ֆիլիպինցու հետ.  դա մի ակնթարթ է եղել, երբ պատահական բաց թողեց նրան, և հակառակորդն անցավ բուռն գործողությունների: Վիկը պիտի հարձակվողական ոճով աշխատի, բայց անպայման պետք է հաշվի առնի նախկին դասերը և չշտապի: Կարծում եմ՝ մենք լավ բռնցքամարտ կտեսնենք: Վիկն ամեն ինչ կանի հաղթանակի համար»,- ասաց Բադալյանը:

 

Հիշեցնենք, որ Դոները և Դարչինյանը առաջին անգամ  մենամարտել են 2007-ին: Այդ ժամանակ տեխնիկական նոկաուտով ֆիլիպինցի Դոները առավելության հասավ Վիկի նկատմամբԱյնուհետև մարզիկը բազմիցս հրաժարվել է ընդունել Դարչինյանի մարտահրավերները: