|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Կարֆուրի» ներկայացուցիչների հետ: Այս մասին նա հայտնեց ԱԺ ավանդական ճեպազրույցում եւ հավելեց, որ քննարկել են իրենց հետաքրքրող բոլոր հարցերը:
«ՀՀ-ն եւ կառավարությունը խիստ շահագրգռված են, որ «Կարֆուրը» ներկայացված լինի մեր շուկայում եւ մատուցի այն ծառայությունները, որ մատուցում է, քանի որ այն կարեւոր է մեր տնտեսության եւ մրցակցային դաշտի ձեւավորման համար, դա նոր մշակույթի ներդրում է: «Կարֆուրն» անպայման պետք է ներկայացված լինի ՀՀ-ում, եւ մենք առաջարկել ենք մեր աջակցությունը, որ այն հնարավորինս արագ հայտնվի մեր շուկայում»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը վստահեցրեց, որ «Կարֆուրի» համար որեւէ խոչընդոտ չկա, միակ խնդիրը երկու մասնավոր սուբյեկտի միջեւ կնքված հուշագրի սկզբունքները պահպանելու խնդիրն է: