Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2012-12-12 13:52
Քաղաքական

Ինձ ոչ ոք չի կարա ասի` քո բիզնեսը վաճառի. Կարո Կարապետյան

Ինձ ոչ ոք չի կարա ասի` քո բիզնեսը վաճառի. Կարո Կարապետյան

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, թե այս օրերին ԲՀԿ-ական գործարարները ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի մոտ եղած ցուցակով` հերթականությամբ, «կանչվում» են Բաղրամյան 26 և զգուշացվում, որ, իրենց բիզնեսների հետ կապված, կարող են խնդիրներ առաջանալ: Երեկ թերթը տեղեկություն էր ստացել, որ իշխանական մեքենայի ճնշման տակ են հայտնվել հատկապես ԲՀԿ-ական պատգամավորներ Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Տիգրան Ստեփանյանը և ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանը (Մոթելի Հրանտ): «Բանն այնտեղ է հասել, որ Կարո Կարապետյանը որոշել է վաճառել իրեն պատկանող գինու գործարանը ու այժմ գնորդներ է փնտրում Ռուսաստանի Դաշնությունից»,- գրել էր թերթը:

 

Թեեւ վերոհիշյալ ԲՀԿ-ականները թերթի թղթակցի հետ զրույցում հերքել էին, թե նման բան կա, բայց այն օրվանից, երբ սկսեցին լուրեր շրջանառվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում, դրան զուգահեռ սկսեցին լուրեր շրջանառվել նաեւ, որ դա ԲՀԿ-ական գործարար հատվածի սրտով չէ, եւ որ Ծառուկյանի առաջադրման դեպքում ճնշումներն անխոսափելի են լինելու:

 

Yerkir.am-ը այս թեմայով զրուցել է ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի հետ:

 

«Նման բան գոյություն չունի, ինձ ո'չ կանչել են, ո'չ էլ բան են ասել: Ինձ ոչ ոք չի կարա ասի` քո բիզնեսը վաճառի»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:

 

Ճշտող հարցին, թե ճնշումնե՞ր էլ չեն կիրառվել, պատգամավորը զայրացած պատըասխանեց. «Բայց ինձ ո՞նց կստիպեն, էս երկրում ո՞վ ո՞ւմ կարա ստիպի»: Դիտարկմանը, թե Բաղրամյան 26-ը կարող է ստիպել, Կարո Կարապետյանը վստահ պատասխանեց, որ նման բան չկա, իշխանությունները ոչ մեկի վրա էլ ճնշում չեն գործադրել, առավել եւս` իր: «Իշխանություններին էլ սիրում եւ հարգում ենք, ի՞նչ է եղել որ»,- արձագանքեց նա:

 

Հարցին, թե ՌԴ-ից գնորդներ չի՞ փնտրում իր գինու գործարանի համար, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Պապայիցս է ինձ եկել, ո՞նց կարող եմ վաճառել, հո ապուշ չեմ»: