Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» թերթն այսօր գրել էր, որ Բազմասեր Առաքելյանն այժմ թիրախավորել է Արագածոտն մարզի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Նաիրի Սահակյանին։ Նրա հետ հարաբերությունները եւս լարված են։ Նաիրի Սահակյանի հետ լարված է նաեւ ՀՀԿ-ական, սակայն ԲՀԿ ռեյտինգայինով առաջադրված Խաչիկ Մանուկյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց, թե իրենք նման խնդիր չունեն:
«Մենք ընդհանրապես ոչ մեկի հետ` լինի ընդդիմադիր, լինի իշխանամետ, լինի հանրապետական, ռեյտինգային թեկնածուներից որևէ մեկի հետ բացասական հարաբերություններ չունենք, բացարձակապես նման խնդիր չունենք և չի էլ լինելու»,- ասաց նա:
Եղբայրն էլ՝ հանրապետական Նաիրի Սահակյանը, բորբոքված հայտարարեց. «Ինձ ճանաչողները գիտեն, որ ինձ ոչ մեկ չի կարա ոչ մի ձևի… Մենք հանգիստ զբաղված ենք մեր գործերով, ու հաղթանակն էլ մեզ հետ է: Մեզ մի' անհանգստացրեք նման հարցերով»:
Ուշագրավ է, որ, ըստ մարզում շրջանառվող խոսակցությունների, մարզի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Նաիրի Սահակյանը հայտարարել է, թե եղբոր համար է առաջադրվել, և որ որքան գումար ունի հավաքած, բաժանելու է՝ անցնելու համար:
Հիշեցնենք նաև, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, այժմ ՀՀԿ ցուցակով ռեյտինգային թեկնածու Բազմասեր Առաքելյանի անունն էլ կապվում է «մի շարք ծեծերի» հետ: Նախ ծեծկռտուք է եղել Բազմասեր Առաքելյանի և «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածուներից մեկի միջև, ապա նրա մի քանի տասնյակ կողմնակիցներ Առաքելյանի տուն են հրավիրել համագյուղացիներից մեկին ու, տեղեկանալով, որ նա քվեարկելու է Դաշնակցության օգտին, ծեծի են ենթարկել նրան: