կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2012-08-10 17:32
Իրավական

Միլիոնների պահանջը պահանջ էլ կմնա

Միլիոնների պահանջը պահանջ էլ կմնա

«Երբ էդ փոփոխությունն արվեց, բոշա ու չտես էդ գյորմամիշները միանգամից հարձակվեցին [ԶԼՄ-ների վրա], ու քանի որ միջազգային աղմուկը մեծ եղավ, ասեցին (նկատի ունի իշխանություններինհեղ.) մի քիչ հետ քաշվեք, երբ ժամանակը կգա, մենք ձեզ իրավական օգնությունն էլ կապահովենք, կհարձակվեք կոնկրետ, պետք է քիչ եւ ավելի ուժեղ խփել»,- «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հայկ Գեւորգյանը կարծում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով լրատվամիջոցների դեմ դատական հայցերի նվազումը դեռեւս չի նշանակում, թե այս հոդվածի առկայությունը մահակ չէ ԶԼՄ-ների գլխին կախված:


 Մինչեւ 2010 թվականի մայիսի 18-ը մարդու պատիվն ու արժանապատվությունը պաշտպանվում էին քաղաքացիական եւ քրեական օրենսգրքերով: Իսկ ահա դրանից հետո, երբ վիրավորանք եւ զրպարտություն արարքները ապաքրեականացվեցին, այս իրավունքի պաշտպանությունը կատարվում է միայն քաղաքացիաիրավական մակարդակում: Քաղաքացիական օրենսգրքում ավելացվել է 1087.1 հոդվածը:


 Օրենսդրական այս փոփոխությունը գլխավորապես որակվեց որպես դրական քայլ: Մի շարք փորձագետների կարծիքով՝ ապաքրեականացումը թե հումանիստական, թե իրավական տեսանկյունից ճիշտ եւ ժամանակին արված փոփոխություն է«Քրեական պատասխանատվության ենթարկված անձը կարող է խնդիրներ ունենալ կարիերայիում, որոշակիորեն սահմանափակվում են նրա առաջընթացի հնարավորությունները»,- այս գնահատականը տվեց«Արտիկլ 19» միջազգային կազմակերպության ավագ խորհրդատու Բոյկո Բոեւը` նախորդ տարվա հունիսին՝ երեւանյան այցի ժամանակ:


Սակայն Քաղաքացիական օրենսգրքում 1087.1 հոդվածի գործարկման նպատակը ոչ միայն պատասխանտվության ձեւի փոփոխությունն էր, այլեւ անձի պատվի եւ արժանապատվության իրավունքի արդյունավետ պաշտպանական կառուցակարգ ստեղծելն էր:


 Փաստաբան Արա Ղազարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշում է, որ նախկինում անձը, ում արժանապատվությունն ու պատիվը ոտնահարվել էր, նպատակահարմար չէր գտնում դիմել իրավապահ մարմիններին, քանի որ այս դեպքում իրականում չէր վերականգվում իր ոտնահարված իրավունքը եւ իրեն սկզբունքորեն այնքան էլ չէր հետաքրքրում, թե իրեն զրպարտող կամ վիրավորող մարդը կպատժվի, թե` ոչ: Սրա մասին է վկայում այն, որ մինչեւ 2010-ի մայիսը վիրավորանքի եւ զրպարտության հիմքով միայն մեկ քրեական գործ է հարուցվել եւ կարճվել միչեւ դատարան ուղարկվելը:


 Ի տարբերություն փորձագետների՝ լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչներ  1087.1 հոդվածի կիրառկումը համարեցին որպես խոսքի ազատությունը սահմանափակելու հավելյալ միջոց: Մեզ հետ զրույցում«Հետք» էլեկտրոնային թերթի փոխխմաբգիր Լիանա Սայադյանը նշում է, որ համաձայն է՝ օրենսդրական փոփոխությունը իսկզբանե ուղղված է եղել իրավունքի պաշտպանությանը«Սակայն երբ գումարային փոխհատուցման սանդղակն էինք նայում, որը հայաստանյան իրականության համար բավականին բարձր էր, ակնհայտ էր, որ իշխանությունները կամ օրենքը նախաձեռնողները նպատակ ունեին մամուլի նկատմամբ ֆինանսական ճնշում ձեռնարկելու եւ հատկապես «անցանկալի» լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումներ դնելու»:


 Հետաքրքիր է Հայկ Գեւորգյանի տեսակետն այս օրենսդրական փոփոխության վերաբերյալ. այն ուղղված էր ոչ միայն լրատվամիջոցների դեմ, այլ հենց«Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ«Գիտե՞ք, միգուցե մի քիչ մեծամտություն լինի, բայց էդ օրենքը մեր թերթին դատի տալու համար էր, իսկ մյուսներին վախեցնելու»:


 Ինչու՞ են թիրախում լրատվամիջոցները


 Հայկ Գեւորգյանն իր տեսակետը բացատրում է այսպես. դեռեւս 2009 թվականին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին դատի տվեց«ՀԺ»-ին՝ իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու հիմքով եւ, որպես նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցում, պահանջեց 16 միլիոն 120 հազար դրամ, որից միայն երեք միլիոն դրամը փաստաբանական ծառայությունների արժեքն էր: Առաջին եւ երկրորդ ատյաններում բարոյական վնասի փոխահատուցման պահանջը մերժվել էր՝ բարոյական վնասի կարգավորման իրավական նորմի բացակայության պատճսռով, սակայն վերաքննիչ դատարանի որոշմամբ «ՀԺ»-ն ստիպված էր վճարել կրտսեր Քոչարյանի փաստաբանների ծախսը, որի չափը, մեղմ ասած, խելամիտ չէր: Դրա մասին վկայում էին ոչ միայն հայտնի փաստաբաններ, այլեւ ավելի ուշ` 2011 թվականի ապրիլի 14-ին Փաստաբանների պալատի խորհրդի կողմից ընդունված թիվ  8/6-Լ որոշումը, որտեղ մասնավորապես նշվում է հետեւյալը.


 «Օրենսդիրը, սահմանափակելով  փաստաբանի վարձատրությունը ողջամտության կամ խելամտության «չափորոշիչով», փորձել էբացառել իրավունքը չարաշահելու դեպքերը: Այդպիսին կարող է հանդիսանալ, օրինակ, հայցվորի կողմից ակնհայտ անվիճելի, 1.000.000 ՀՀ դրամ պահանջով, լրացուցիչ 3.000.000 ՀՀ դրամ փաստաբանին վարձատրություն տալու և հակառակորդից այն պահանջելու դեպքը»: Այս նույն որոշման մեջ նշվում են փաստաբանական ծառայությունների սակագները՝ մասնավորապես պատիվն, արժանապատվությունն (200 հազար դրամ) ու գործարար համբավն (300 հազար դրամ) արատավորելու հիմքով գործերի դեպքում:


«Քանի որ այդ հոդվածը չկար, երեք միլիոնը ձեւակերպեցին որպես փաստաբանի ծախսեր: Դրանից հետո արդեն ձեռնամուխ եղան այդ հոդվածն ընդունելուն, որովհետեւ արդեն աբսուրդ կլիներ ամեն անգամ դատի տալուց ասել, որ դա փաստաբանի գումարն է»,- նշում է Հ. Գեւորգյանը


Իսկ առհասարակ, ի՞նչ հիմք կարող էր ունենալ այն, թե օրենսդրական փոփոխությունը ուղղված է ԶԼՄ-ների դեմ: Եթե հաշվի ենք առնում այն, որ որոշ փորձագետներ հակված են այն տեսակետին, որ ի հակառակ այդ պնդումներին, 1087.1 հոդվածը ավելի շատ պաշտպանական կառուցակարգեր ունի լրագրողի եւ լրատվամիջոցի համար:


Փաստ է, որ վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումից հետո օրենսդրության մեջ մի բաց մնաց: Մեզ հետ զրույցում փաստաբան Կարեն Մեժլումյանը նկատում է, որ այժմ ոչ հրապարակային վիրավորանքի եւ զրպարտության դեպքում չկա որեւէ սանկցիա, դրանք չեն կարգավորվում օրենսդրորեն. «Օրինակ, մեկը մյուսին հայհոյում է, թքում է վրան, նսեմացնում է, եւ ասում է «Լավ եմ արել», եւ որեւէ պատասխանատվություն չի կրում: Եթե անձի արժանապատվությունը ոչ հրապարակային ես նսեմացնում, սանկացիա չկա: Ինչո՞ւ էր մամուլի ընդվզումը 1087.1 հոդվածի դեմ: Որովհետեւ այստեղ խոսվում է միայն հրապարակային վիրավորանքի եւ զրպարտության մասին եւ ուղղված էր հենց մամուլի դեմ»:


Օրենսդրական այս բացը ընդունում են նաեւ մյուս փորձագետները, սակայն անմիջական հետեւություն չեն անում: Yerkir.am-ի հետ զրույցում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը նշում է, որ միգուցե հոդվածն ավելի շատ վերաբերում է մամուլին, քանի որ վերջինիս գործունեության ձեւը ենթադրում է հրապարակայնություն, եւ այս դեպքերում հայցվորներն ունեն մի առավելություն՝ խնդիր չեն ունենում արարքի հրապարակային լինելն ապացուցել: Սակայն ասել, թե օրենսդրական փոփոխությունն ուղղակիորեն ուղղված էր մամուլի դեմ, այնքան էլ համամիտ չէ:


Մահա՞կ՝  հումանիզմի շղարշի տակ


Զրպարտել մարդուն, վճարել մինչեւ 2 միլիոն դրամի փոխահատուցում, ներողություն խնդրել եւ անգամ չմտածել ճաղերի հետեւում հայտվելու մասին: Այնինչ` ընդամենը երկու տարի առաջ զրպարտելն ու վիրավորելը համարվում էին հանցագործություններ եւ պատասխանատվություն սահմանվում էր Քրեական օրենսգրքով:


2010-ի մայիսի 18-ին, երբ Քաղաքացիական օրենսգրքում ներառվեց 1087.1 հոդվածը, Քրեական օրենսգրքից դուրս բերվեցին 135-րդ, 136-րդ հոդվածները, որոնցով սահմանվում էին համապատասխանաբար զրպարտություն եւ վիրավորանք արարքների դեպքում պատիժները:


Իրականում դրական փոփոխություն համարվող այս օրենսդրական քայլը բուռն դժգոհություն առաջ բերեց լրատվամիջոցների եւ լրագրողների շրջանում: Փաստաբան Վահե Գրիգորյանն, այժմ էլ գնահատելով երկու տարի առաջ ստեղծված իրավիճակը, մեզ հետ զրույցում նշում է, որ իրականում ոչ թե պատասխանտվությունը մեղմացվել, այլ խստացվել է: Նախ՝  քրաիրավական մակարդակում պատասխանատվության կանչել իրավաբանական անձին անհնար է: Իսկ ահա փոփոխությունից հետո նկատվեց մի միտում՝ հիմնականում դատի էին տալիս ոչ թե հավանական վիրավորանքի եւ զրպարտության հեղինակ լրագրողին, այլ նյութը հրապարակած լրատվամիջոցին:


Եվ սա բացատրվում էր նրանով, որ հայցվորը, թերթից պահանջելով օրենքով սահմանված դրամական փոխհատուցման առավելագույն չափը՝ նպատակ էր հետապնդում ֆինանսական հարված հասցնել լրատվամիջոցին: Ի դեպ, փաստաբան Արթուր Գրիգորյանը, երբ դատի էր տվել «Հրապարակ»օրաթերթին եւ պահանջում էր 18 միլիոն դրամի փոխահատուցում՝ խոստովանել էր, որ իր նպատակը հենց այդ թերթը փակելն է:


Մյուս կողմից՝ Վ. Գրիգորյանը նշում է, որ Քրեական օրենսգրքում էլ վիրավորանքի եւ զրպարտության համար որպես պատիժ բացառապես ազատազրկումը չէ, կային սահմանված տուգանքներ, որոնք իրենց չափերով անհամեմատելիորեն ցածր էին 1087.1 հոդվածում սահմանված փոխհատուցման չափերից:


Քրեական օրենսգրքի նախկին 135-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ