Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Երիցյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք, որից չորսը` հողամաս եւ մեկն էլ՝ առանձնատուն: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3 միլիոն 560 հազար դրամ ու 4039 ամերիկյան դոլար:
Երիցյանի հայտարարագրի ամենահետաքրքիր մասը նրա կողմից տրված փոխառություններին է վերաբերում: Ըստ հայտարարագրի՝ նա նախորդ տարի ունեցել է 139 հազար 949 ԱՄՆ դոլար, 79 միլիոն 419 հազար դրամ ու 178 հազար եվրո փոխառություններ:
Եկամուտներն էլ ստացվել են 2 միլիոն 36 հազար, 585 հազար ու 938 հազար դրամ աշխատավարձերից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: