Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքական դաշտի իշխանական հատվածում արդեն ուրվագծվում են հիմնական կենտրոնները, որոնք ներկայացնում են այս կամ այն շրջանակի շահերը:
Կոալիցիայում Հանրապետականն ակնհայտորեն պաշտպանում է նոմենկլատուրայի շահերը` իր հիմնական ռեսուրսը համարելով վարչական լծակները: ԲՀԿ-ն եւ որոշ իմաստովՙ նաեւ ՕԵԿ-ը ներկայացնում են օլիգարխիայի շահերը` իրենց քաղաքական կապիտալը համարելով ֆինանսական միջոցները:
Տարաբաժանումն առայժմ հարաբերական է: Սակայն նախընտրական պրոցեսների տրամաբանությունը, բնականորեն, թե արհեստականորեն, կարծես զարգանում է հենց շահերի տարբերակման ուղղությամբ:
Մինչդեռ վակուումային վիճակում է ընդդիմադիր դաշտը, որտեղ պետք է արտացոլվեին ամենակարեւոր կողմի` հանրության շահերը: ՀԱԿ-ի վերջնական ձախողումից եւ հեղինակազրկումից հետո այստեղ իշխանական ուժերին հակակշռող ուժ առայժմ չի ձեւավորվում։ Լուսանցքային ուժերը քաղաքականություն վերադառնալու խնդիրը փորձում են լուծել ոչ թե ձեւավորելով այս բեւեռը, այլ դառնալով կոալիցիոն ուժային կենտրոնների շահերի սպասարկուն:
Ակնհայտ է, որ եթե հանրային ճակատում առողջ, գաղափարակիր ուժերը նախաձեռնողականություն չցուցաբերեն եւ միավորվելով չձեւավորեն ծանրության այս կենտրոնը, վերստին ունենալու ենք հասարակական պահանջմունքները արհամարհող ուժերի քաղաքական մեծամասնություն: