կարևոր
3550 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-12 15:21
Քաղաքական

Վիգեն Խաչատրյանն արդեն որոշե՞լ է բաց ձևով աշխատել Ադրբեջանի շահերի օգտին

Վիգեն Խաչատրյանն արդեն որոշե՞լ է բաց ձևով աշխատել Ադրբեջանի շահերի օգտին

Zham.am-ը գրում է․

Երբ այս ավազակապետական խմբակի ղեկավարը սկսում է բաց ձևով սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, նրա տակ աշխատող պնակալեզները սկսում են հետ չմնալ իրենց շեֆից: Բայց լինում են նաև ոմանք, ովքեր ուզում են Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել այս հարցում: Հենց այդ շարքին է պատկանում տխրահռչակ Վիգեն Խաչատրյանը, մականունը «թաշկինակ»։ Իդեպ այդ մականունը նրան կպավ 1996 թվականի դեպքերից հետո, երբ ԱԺ-ում այն ժամանակվա ՀՀ գլխավոր դատախազը նրան հենց այդպես անվանեց, ակնարկելով, որ սույն անձնավորությունն այն ժամանակ ավելին էր պնակալեզություն անում, քան անհրաժեշտ էր:

Հետագայում, 1998-ից հետո այդ «թաշկինակը» փորձում էր «լեզու գտնել» արդեն «տեր-պետրոսյանական» իշխանության ներկայացուցիչների հետ, սակայն նրա օդիոզության պատճառով դա չստացվեց:

Արդյունքում նա երկար ժամանակ հայտնվել էր պատմության աղբանոցում: Նրա բախտը բացվեց 2018-ից հետո, երբ «աղբանոցի» այս սուբյեկտը դարձավ պահանջված: Ժամանակին կոմունիստներին, իսկ հետո Լևոն Տեր-Պետրոսյանին դավաճանած այս անձնավորությունը, պարզվեց պահանջված դարձավ, իբր «Նոր Հայաստանի» դերակատարների համար: Այսօր արդեն հասկանալի է, թե ինչու, էլ ով կցանկանար կատարել ամենա նվաստացուցիչ պարտականությունները:

Եվ, ահա, նա հայտարարում է, թե իբր Արցախում 40 հազար մարդ է մնացել, լեզու դնելով Ադրբեջանի քարոզչամեքենայի բերանը: Եվ դա նա միտումնավոր է ներկայացնում 40 հազար թիվը: Ադրբեջանի ներքաղաքական կյանքի վերլուծաբանները կհասկանան, թե ի՞նչ է դա իրականում նշանակում:

Քաղաքացի Խաչատրյանը միտումնավոր է նման թիվ հայտարարում, դուր գալու համար, ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև ադրբեջանցիներին, հավանաբար հեռու նպատակներ ունենալով:

Ի՞նչ վատ «Արևմտյան Ադրբեջանի» ղեկավար կլինի քաղաքացի Խաչատրյանը, մանավանդ, որ ի տարբերություն Փաշինյանի, պատերազմական գործողությունների մեջ չի եղել: Այնպես որ կոմունիստներին ու ՀՀՇ-ին դավաճանած անձը կդավաճանի նաև ներկայիս իր տիրոջը, եթե, իհարկե, Հայաստանի վերացման գործընթացը անշրջելի դառնա:

Սա է իրականությունը: