կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-23 14:02
Հասարակություն

Վերահսկիչ պալատը լրացուցիչ պարզաբանումներ չի տվել

Վերահսկիչ պալատը լրացուցիչ պարզաբանումներ չի տվել

Հայաստանի Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել արդարադատության նախարարության իրավական բարեփոխումների ծրագրում, որոշ դիտողություններ արել: Նախարարության իրավական բարեփախումների ծրագիրը ներկայացրել է իր առարկությունները, այդ փաստաթղթերն ուղարկվել են դատախազություն: Այս պահի դրությամբ բացթողումներից որեւէ մեկը, որպես հանցագործություն, չի գրանցվել: Այս մասին կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով Վերահսկիչ պալատի բացահայտումներին, ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

 

Նախարարն նըդգծեց, որ ծրագիրն ամբողջությամբ գտնվում է Համաշխարհային բանկի վերահսկողության ներքո, եւ այդ ամբողջ ժամանակահատվածում նրանց կողմից եւս ուսումնասիրվել է` որեւէ լուրջ բացթողման մասին խոսք չկա: Վերահսկիչ պալատը մի քանի բացթողումների է անդրադարձել, որոնցից մեկ-երկուսին անդադարձավ Հրայր Թովմասյանը ` պարզ դարձնելու համար, որ այդ ոլորտում եւս ունեն խնդիրներ:

 

«Մասնավորապես` եզրակացության մեջ գրվում է, որ «Փարվանա Պրոմ» ՍՊԸ-ի կողմից 2.99 միլիոն ՀՀ դրամի չափով գումարը պետք է վերադարձվի, վերականգնվի պետական բյուջե: Ուսումնասիրություննեը ցույց են տվել, որ այդ գումարներն այդ կազմակերպությանն ընդհանրապես չեն վճարվել, հետեւաբար` հետ վերադարձնել չէր կարող, եւ երկրորդ` դրանք դրամաշնորհային միջոցներ են եղել, իսկ դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսվում է, որ չվճարված, ոչ ճիշտ վճարված գումարները հետ են գնալու դրամատուին: Այսինքն` չի կարող որեւէ կերպ այս գումարները բյուջե վերադարձնել»,- պարզաբանեց նախարարը` բերելով այլ նմանատիպ օրինակներ եւս:

 

Վարչապետը հետաքրքրվեց` ընդունե՞լ է արդյոք Վերահսկիչ պալատն այդ բացատրությունը: Արդարադատության նախարարը պատասխանեց, թե ընդունել է` լրացուցիչ պարզաբանումներ պետք է ներկայացնի Վերահսկիչ պալատը, բայց նախարարն այնտեղից ընդամենը փոքրիկ գրություն է ստացել, թե ինչ ունեցել են իրենք, խորհրդի նիստի կողմից արդեն հաստատված է, եւ Վերահսկիչ պալատն այլ եզրակացություն չունի: Կան նաեւ դիտողություններ, որ ընդունվել են նախարարության կողմից` սկսած թղթաբանությունից:

 

«Անշուշտ, այդ վերահսկողությունը օգտակար է, պետք է ասել, որ իր արդյունքները տալիս է`կապված վարչարարության հետ, աշխատանքների հետ: Իսկ ինչ վերաբերում է խախտումներին, ապա մենք այստեղ ներկայացրել ենք մեր առարկությունները, բայց ստացել ենք նման պատասխան»,- ասաց արդարադատության նախարարը: