կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-26 11:55
Քաղաքական

Իշխանափոխությանը մնացել են ընդամենը հաշված օրեր, ինչպես նաև՝ Ձեր պատվի, արժանապատվության, հեղինակության փրկությանը․ Սայաթ Շիրինյան

Իշխանափոխությանը մնացել են ընդամենը հաշված օրեր, ինչպես նաև՝ Ձեր պատվի, արժանապատվության, հեղինակության փրկությանը․ Սայաթ Շիրինյան

Ահա՛ այն, ինչ պետք է անի ազնվություն, պարկեշտություն, բարոյականություն և հայրենիքի ճակատագրով մտահիգ ոստիկանը։

Զ Ե Կ Ու Ց Ա Գ Ի Ր

Ստեղծված իրավիճակում անհնարին եմ համարում իմ հետագա ծառայությունը ոստիկանության համակարգում։
Խնդրում եմ, ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից։
Անուն ազգանուն
26.04.2022թ.

Վստահեցնում եմ, որ նման բովանդակությամբ զեկուցագրերով ծառայությունից ազատված ոստիկանության ծառայողները, կվերականգնվեն ծառայության, ավելին՝ կստանան դրամական փոխհատուցում չաշխատած օրերի (հարկադիր պարապուրդի) համար։

Հ.Գ. Ամենակարևորը՝ կփրկեք ոստիկանի համազգեստի պատիվը, Ձեր ընտանիքների՝ արժանապատվությունը։

Հ.Գ.Գ. Իշխանափոխությանը մնացել է ընդամենը հաշված օրեր, ինչպես նաև՝ Ձեր պատվի, արժանապատվության, հեղինակության փրկությանը։

Սայաթ Շիրինյան

Գնդապետ