Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Շահումյանի շրջան, որտեղ համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ վերջիններիս հորդորել է համբերատար սպասել մինչ Շահումյանի ու Մարտակերտի համայնքները տնտեսական առաջխաղացման լայն հնարավորություններ ստանան։
Արցախի նախագահը նրանց հիշեցրել է, որ դեռ 20 օր առաջ սկսվել են Հայաստանն Արցախին կապող երկրորդ մայրուղու՝ Զոդ–Քարվաճառ ճանապարհի շինարարական աշխատանքները, որի արդյունքում այս ճանապարհը հիմնական ճանապարհից կարճ կլինի 150 կմ-ով:
80 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնում է «Դարոժնիկ» ընկերությունը, որի տնօրինությունը հավաստիացնում է, որ մայրուղին պատրաստ կլինի հաջորդ տարի։
Արցախի վարչապետ Արա Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ճանապարհի շինարարությունն իրականացվում է ինչպես երկու հանրապետությունների, այնպես էլ բարեգործների ներդրումներով:
Նոր ճանապարհը ծովի մակերեւույթից 2350 մ բարձր է, իսկ շահագործումից հետո նախատեսվում է, որ դրանով կկատարվի Հայաստան-Արցախ փոխադրումների ավելի քան 70-80 տոկոսը: