կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-31 15:26
Հասարակություն

Վաղվանից դեպի Հայաստան հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները կնվազի 52%-ով

Վաղվանից դեպի Հայաստան հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները կնվազի 52%-ով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուկչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն, 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով:

Ավելի վաղ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հայտարարել էր, որ բանակացություններ են տարվում Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև, որպեսզի որոշակի զեղչեր ստանան Վրաստանից երկաթուղային ճանապարհով հացահատիկը Հայաստան տեղափոխելու համար: Նախարարը նշել էր, որ եթե զեղչն էական լինի, ապա այն ցորենի և հետևաբար այլուրի գնի վրա չի անդրադառնա:

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ` սեպտեմբերի 15-ից Վրաստանի տարածքում արգելվելու է բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումը: Դրա փոխարեն առաջարկվում է օգտվել Փոթիի նավահանգստի և երկաթուղու կարողություններից։ Նշենք, որ Հայաստանը ցորեն և ալյուր մեծամասամբ ներկրում է ՌԴ–ից` Վրաստանի տարածքով և, հատկապես, բեռնատարներով։