կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-04 17:02
Աշխարհ

Եվրամիությունը լիովին աջակցելու է Հունաստանին

Եվրամիությունը լիովին աջակցելու է Հունաստանին

Եվրամիությունը լիովին աջակցելու է Հունաստանին` որպես ԵՄ եւ եվրագոտու անդամի, սակայն այդ երկրից պահանջվում է կատարել սեփական պարտավորությունները. այսօր Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն:

 

«Այսօր ավելի շատ, քան երբեւէ Հունաստանին անհրաժեշտ է բոլոր ուժերի քաղաքական միասնությունը»,- ընդգծել է նա:

 

Ի դեպ, այսօր Հունաստանի ֆինանսների նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է Եվրամիությանը, որ իրենք հրաժարվում են ԵՄ-ի առաջարկած հակաճգնաժամային ծրագրի կապակցությամբ հանրաքվե անցկացնելու որոշումից։ Հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել երկրի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն, քանի որ Հունաստանի բնակչությունը դեմ էր, որ ԵՄ օգնության դիմաց իրականացվեր կոշտ տնտեսական քաղաքականություն:

 

ԵՄ և Արժույթի միջազգային հիմնադրամի առաջնորդները հասկացրել էին, որ Աթենքը չի ստանա վարկային աջակցության հերթական տրանշը, քանի դեռ չի կողմնորոշվել` ցանկանում է շարունակել իր անդամակցությունը եվրագոտո՞ւն, թե՞ ոչ։