կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-31 11:30
Տարածաշրջան

Ֆրանսիան զորք է ուղարկում Միջերկրական ծով՝ աջակցելու Հունաստանին

Ֆրանսիան զորք է ուղարկում Միջերկրական ծով՝ աջակցելու Հունաստանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ռազմանավեր է ուղարկում Միջերկրական ծով, որպեսզի աջակցի Հունաստանին ծովի արևելյան ջրերում Թուրքիայի ծավալապաշտապական նկրտումները կասեցնելու համար, որի նպատակը շրջանի էներգետիկ ռեսուրսներին տիրանալն է. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է The Guardian պարբերականը:

Մակրոնի խոստումը Հունաստանի համար դարձել էր խթան և դեկտեմբեր ամսին հույները սկսել էին դիվանագիտական աշխատանքներ կրականացնել՝ Թուրքիայի ապօրինի գործողությունների դեմն առնելու համար ստանալով այլոց աջակցությունը: Հունաստանը համարում է, որ Թուրքիայի այս գործողությունները վնաս են հասցնում Հունաստանի և Կիպրոսի ինքնիշխանությանը:

Կիպրոսի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, ով օրեր առաջ գտնվում էր Ֆրանսիայում և հանդիպել էր Մակրոնի հետ, հայտարարել է, որ այդ ռազմանավերը կհանդիսանան խաղաղության երաշխավոր Թուրքիայի հետ վիճաբանությունում:

Թուրքիան նոյեմբերին համաձայնագիր էր կնքել ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ, որով հստակեցվեց Թուրքիայի նկրտումները Միջերկրականում, որոնք, ըստ Հունաստանի, խախտում է Հունաստանի տարածքային ամբողջականությունը: Համաձայնագիրը իրենից նաև ենթադրում է Թուրքիայի կողմից ռազմական աջակցություն Ազգային համաձայնության կառավարությանը:

Մակրոնը քննադատել էր Լիբիա զորք ուղարկելը (նաև 2 օր առաջ երկու ռազմանավերի ափ իջնելը Տրիպոլիում): «Վերջին մի քանի օրերին մենք ականատես ենք եղել թե ինչպես են թուրքական ռազմանավերը` սիրիացի վարձկանների ուղեկցությամբ, ափ իջնում լիբիական հողերում: Դա լրջորեն խախտում է Բեռլինում ձեռք բերված համաձայնությունը», - հայտարերել էր Մակրոնը:

Այս շաբաթ Հունաստանը մերժել էր Թուրքիայի պահանջը՝ ապառազմականացնել Էգեյան ծովում գտնվող հունական 16 կղզիները, որոնց շրջակայքում վերջին տարիների աճել է  ռազմական բախման հավանականությունը:

Ֆրանսիացիներն արդեն մասնակցել են մի շարք զորավարժությունների՝ Հունաստանի և Կիպրոսի զորքերի հետ, որի ժամանակ Միցոտակիս ողջունել էր շրջանում ֆրանսիական նավերի առկայությունը: Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է Հունաստանին և Կիպրոսին, իսկ Թուրքիայի գործողությունները սադրանք են և խախտում են տարածքային ամբողջականությունը: