Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղվերանում մեկնարկել է ԿԳ նախարարության «Հրապարակայնությունը եւ հաշվետվողականությունը` Բոլոնիայի գործընթացի կարեւոր սկզբունքներ» թեմայով սեմինար-քննարկումը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքերով` սեմինարի նպատակը լրագրողներին ԿԳ ոլորտում իրականացվող փոփոխությունների մասին իրազեկելն է: «Չէ որ ԶԼՄ-ներն են, որ ձեւավորում են պետական քաղաքականության ճիշտ ընկալումը»,- հայտարարեց նախարարը:
ԿԳՆ զարգացման ծրագրի եւ մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը ներկայացրեց ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագիրը` նշելով, որ ծրագիրը ռազմավարական է, այսինքն` առաջնայինը ոչ թե գործողությունն է, այլ մոտեցումը ոլորտի նկատմամբ:
«Միջազգային մակարդակում մեր կրթական համակարգի նվաճումներն ավելի շատ են գնահատվում, քան մեզ մոտ»,- ասաց վարչության պետը:
Yerkir.am-ի հարցին, թե քանի՞ տոկոս ընդգրկվածություն կա նախադպրոցական ծրագրերում, Ռոբերտ Ստեփանյանը նշեց, որ ունենք 25 տոկոս ընդգրկվածություն. «Ցուցանիշը ցածր է այն պատճառով, որ նախադպրոցական ծրագրում հաշվի չի առնվել այն փաստը, որ ոչ թե 0-6 տարեկան, այլ 3-6 տարեկան երեխաներն են ընդգրկված նախադպրոցական ծրագրերում»:
Այս տարի ՄԱԿ-ի մարդկային զարգացման ծրագրի կրթության ցուցանիշներով Հայաստանը 56-րդ տեղում է. մենք զիջում ենք Վրաստանին, սակայն զգալիորեն առաջ ենք Թուրքիայից եւ Ադրբեջանից: