կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-20 14:56
Տնտեսական

Իշխանությունն առաջ է բերում Թուրքիայի օրակարգը՝ ԱԷԿ-ի վերաբերյալ․ եթե խնդիրը չլուծվի, ՀՀ-ն ստիպված է լինելու էլեկտրաէներգիա ներկրել, հավանական է՝ Թուրքիայից և Ադրբեջանից․ Ա․ Խաչատրյան. Tert.am

Իշխանությունն առաջ է բերում Թուրքիայի օրակարգը՝ ԱԷԿ-ի վերաբերյալ․ եթե խնդիրը չլուծվի, ՀՀ-ն ստիպված է լինելու էլեկտրաէներգիա ներկրել, հավանական է՝ Թուրքիայից և Ադրբեջանից․ Ա․ Խաչատրյան. Tert.am

Խորհրդային ժամանակներից սկսած՝ մենք եղել ենք այն քիչ երկրներից, որն ունի ատոմային էներգիա, իսկ ատոմակայանի աշխատանքի դադարեցման ժամանակ մենք տեսանք՝ ինչ վիճակում հայտնվեց Հայաստանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:

«Հայաստանը տարածաշրջանի այն երկրներից էր, որն ուներ ատոմային էներգիա, Անդրկովկասում մենք միակն էինք: Ատոմակայանը տալիս էր էլեկտրաէներգիայի պահանջարկի 30 տոկոսը, այնուհետև Սովետական միության վերջին տարիներին ՀՀՇ-ական Խաչիկ Ստամբոլցյանի և Աշոտ Մանուչարյանի «ջանքերով» այն փակվեց: Թուրքական ու ադրբեջանական շրջափակման հետևանքով խաթարվեց գազի ու մազութի մատակարարումը: Շատերը կհիշեն այն ժամանակները, երբ շաբաթներով մարդիկ լույս ու ջեռուցում չունեին: Մեր պատմության մեջ այդ օրերը հիշվում են «մութ ու ցուրտ» տարիներ անունով: Եթե ներկա իրավիճակում ատոմակայանը փակվի, մենք, կարող է, ունենանք նույն հանգուցալուծումը»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Նա նշեց՝ ռուսական վարկից հրաժարվելով՝ մենք մեծ հարցականի տակ եք դնում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության զարգացումը:

«Հայկական կողմը որոշում է 2020 թվականի ամռանը հրաժարվել 2015 թվականին Հայաստանին տրամադրված ռուսական վարկի մնացորդից, այս քայլով ատոմակայանի և Հայաստանի էլեկտրաէներգիայի վաղվա օրը դրվում է մեծ հարցականի տակ, մենք մեծ դժվարություններ են ունենալու միջուկային էներգետիկայի զարգացումն ապահովելու համար»,- նշեց նա:

Նախկին նախարարը նաև ընդգծեց՝ հնարավոր է, որ մենք դառնանք էլեկտրաէներգիա ներկրող և արտաքին շուկայից կախված երկիր:

«Դիտարկելով իրավիճակը՝ պարզ է դառնում, որ եթե ատոմակայանի ռեսուրսը չերկարացվի, Հայաստանը որոշ ժամանակ անց ստիպված է լինելու էլեկտրաէներգիա ներկրել՝ նաև հաշվի առնելով, որ Ադրբեջանին անցան Արցախի ՀԷԿ-երի մեծամասնությունը, որոնք Հայաստանին էժան հոսանք էին մատակարարում: Այս կարգավիճակում մենք կարող ենք դառնալ կախյալ երկիր: Այո, կա հավանականություն, որ ներկրումն իրականացվի Թուրքիայից և Ադրբեջանից»,-մեկնաբանեց նախկին նախարարը:

Արթուր Խաչատրյանը նշեց՝ գործող իշխանությունն առաջ է բերում Թուրքիայի օրակարգը՝ ատոմակայանի հարցի վերաբերյալ, այստեղ չկա որևէ հայամետ քայլ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում