|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Շվեյցարական Բազելում շարունակվում է Swiss Indoors Open-2011 տղամարդկանց մրցաշարը:
Աշխարհի ուժեղագույն թենիսիստ սերբ Նովակ Ջոկովիչը 2 սեթերի արդյունքում հաղթանակ է տոնել լեհ Լուկաշ Կուբոտի նկատմամբ: 55 րոպեում Նովակը 6/1, 6/2 հաշվով ամրապնդվեց քառորդ եզրափակչում:
1/4 եզրափակչում Ջոկովիչը կհանդիպի Կիպրոսի ներկայացուցիչ Մարկոս Բագդատիսի հետ, ով ավելի վաղ առավելության էր հասել շվեյցարացի Միխայել Լամերի նկատմամբ:
Ամերիկացի Էնդի Ռոդիկը հանդիպել էր չեխ Ռադեկ Շտեպանեկի հետ: Երեք սեթերի արդյունքում 2/6, 6/3, 6/3 հաշվով Ռոդիկը պայքարից դուրս թողեց Շտեպանեկին: Հանդիպումը տեւել է 1 ժամ 43 րոպե:
Քառորդ եզրափակչում Ռոդիկը մրցապայքարի դուրս կգա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ, ով իր հերթին առավելության էր հասել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յարկո Նիեմինենի նկատմամբ: