Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Մեծ սաղավարտի» կանանց մրցաշրջանը առաջին իսկ մրցաշարից`Ռոլան Գարոսից սկսած, լի էր անակնկալներով: Վարկանիշները մի բան են ասում, ցուցանիշները` մեկ այլ բան: Աշխարհի ուժեղագույն թենիսիտուհին մեծ ջանքերի գնով հայտնվում է քառորդ եզրափակչում կամ էլ չի հայտնվում, իսկ 10-րդ համարը նվաճում է US open-2011-ի հաղթողի տիտղոսը: Իսկական շիլափլավ:
Կանանց պայքարի նախորդ տարիների արդյունքները ևս կայուն չէին, սակայն այսպիսի շրջադարձերով «Մեծ սաղավարտ» դժվարանում ենք հիշել:
Նյու Յորքում կայացած Ամերիկայի բաց առաջնության եզրափակչում հանդիպել էին 29-ամյա ամերիկուհի Սերենա Ուիլիամսը և Ավստրալիայի ներկայացուցիչ 27-ամյա Սամանտա Ստոսուրը։ Երկու սեթերի արդյունքում 6։2, 6։3 հաշվով Ստոսուրը հեշտությամբ հաղթեց փորձառու թենիսիստուհուն և այժմ 3 հորիզոնականով բարելավել է իր ցուցանիշը ATP-ի WTA-ի դասակարգման աղյուսակներում։ Հանդիպումը տևել է 1 ժամ 13 րոպե։ 27-ամյա Ստոսուրի համար սա առաջին հաղթանակն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։
Լուսանկարները տե'ս Haysport.am-ում: