|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կոպենհագենում անցկացվող e-Boks Sony Ericsson Open 2011 մրցաշարի հաղթող է ճանաչվել աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի, 20-ամյա դանիացի Կարոլին Վոզնյացկին։ Եզրափակիչում Կարոլինն իր ուժերը չափել է չեխ, 24-ամյա Լյուսի Շաֆարժանովայի հետ։ Երկու սեթերի արդյունքում` 6։1, 6։4 հաշվով Կարոլինը նվաճել է իր կարիերայի 17-րդ տիտղոսը: Հանդիպումը տևել է 1 ժամ 7 րոպե։
«Այնքան հաճելի է, երբ հաղթում ես հայրենիքում: Դա ուրիշ զգացողություն է»,- ասել է թենիսիստուհին:
e-Boks Sony Ericsson Open 2011-ում հաղթելու համար Վոզնյացկին կստանա 37, 000 ԱՄՆ դոլար և 280 միավոր WTA վարկանիշի հաշվին, իսկ Շաֆարժանովան՝ 19, 000 ԱՄՆ դոլար և 200 միավոր։