կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-13 16:05
Սպորտ

Ջոկովիչը հաղթեց US open-2011-ը

Ջոկովիչը հաղթեց US open-2011-ը
Նյու Յորքում ավարտվեց «Մեծ սաղավարտի» վերջին`  US Open-2011 մրցաշարը։ Տղամարդկանց պայքարի եզրափակչում աշխարհի ուժեղագույն թենիսիստ 24-ամյա սերբ Նովակ Ջոկովիչը ուժերը չափեց  աշխարհի երկրորդ ուժեղագույն թենիսիստ 25-ամյա իսպանացի Ռաֆայել Նադալի հետ։

Դժվարին պայքարում` 4 ժամ 10 րոպեում, Ջոկովիչը 4 սեթերի արդյունքում` 6/2, 6/4, 6/7(3), 6/1 հաշվով պարտության մատնեց Նադալին: Ջոկովիչը ֆիզիկապես հիանալի էր պատրաստված: Այս թենիսիտը վերջին մի քանի մրցաշարերում, անկախ արդյունքից, արագություն և ուժ է ցույց տալիս, որն էլ ենթադրում է դիմացկունություն, նա չի հոգնում և նրա հարվածները չեն կորցնում կտրուկությունը:

Հարկ է նշել, որ Նադալ-Ջոկովիչ դիմակայությունը երբեք էլ հարթ չի եղել իսպանացու համար, իսկ տեխնիկապես և տակտիկական հնարքներով միայն Ռոջեր Ֆեդերերը նրան կարողացավ հեռացնել ճանապարհից Ռոլան Գարոսում: 

Բաց առաջնության պատմության մեջ Նովակը դարձավ 6-րդ թենիսիստը, ում հաջողվել է 3 տիտղոս նվաճել մեկ մրցաշրջանում` Australian Open, Ուիմբլդոն և US Open: 

Հավելենք, որ եթե սերբ թենիսիստը կարողանա հաղթել հաջորդ Ռոլան Գարոսը, նրան կշնորհվի «Մեծ սաղավարտը»:

Լուսանկարները և տեսանյութը տե'ս Haysport.am-ում: