|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեային: Քննարկվեցին փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած զանգվածային ընտրախախտումները, դրանց արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամը եւ դրանից դուրս գալու ուղիները:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը եւ քաղաքական խորհրդատու Անդրեյ Դիդենկոն, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Վաղը Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպի Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի ղեկավար Նորբերտ Լամմերթի հետ:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը կդիմի Սահմանադրական դատարան հայցով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին: