Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերահաստատել է, որ իր հրաժարականի պատճառը ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելն է: «Բոլորովին վերջերս է ընդունվել Ընտրական օրենսգիրքը և խնդիր է դրված պատշաճ կազմակերպել ու անցկացել ընտրությունները»,- ասել է Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ ոչ մի վատ բան չի լինի, եթե ԱԺ-ն 5-6 ամիս ուրիշը ղեկավարի: ԱԺ նախագահը խորհուրդ է տվել վերջին իրադարձություններում խորքային պատճառներ փնտրել պետք չէ:
«Կարևոր է մեր կուսակցության ապագան, որտեղ ես տեսնում եմ նաև իմ ապագան»,- հայտարարել է նա:
Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է նաեւ, որ ինքը ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարել է թե 2007թ-ի խորհրդարանական, թե 2008 թ-ի նախագահական ընտրությունների շրջանում:
Հովիկ Աբրահամյանը հրաժարականից հետո մանդատը վայր չի դնի եւ կշարունակի գործունեությունը խորհրդարանում:
Նա չի բացառել, որ ընտրություններից հետո կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, քանի որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի լինի: «ո՞վ կմտածեր, որ ես հրաժարական կտամե,- նշել էր նա` հավելելով, որ ՀՀԿ-ում նման քննարկում չի եղել»:
Իսկ ավելի վաղ, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ ընտրություններում հաղթանակից հետո ինքն ավելի ցածր պաշտոնի չի գնա: «Պարզ չէ, չէ՞, որ Աբրահամյան Հովիկը ավելի ցածր պաշտոն չի ստանալու։ Եվ ես գտնում եմ, որ իմ որոշումը ճիշտ էր»,- ասել էր նա։