կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-22 16:03
Իրավական

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց կալանավորման միջնորդությունը

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց կալանավորման միջնորդությունը

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, վերադառնալով խորհրդակցական սենյակից` այսօր հրապարակեց այս որոշումը` ամերժելո Աբրահամյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը:

Նրա պաշտպան Սամվել Դիլբանդյանը տեղեկացրել է, որ Աբրահամյանի վիճակը շարունակում է մնալ ծանր: Հարցին` նա դո՞ւրս է գրվել հիվանդանոցից թե՞ այնտեղից է դատարան գալիս, Դիլբանդյանը պատասխանել է. «Հիվանդանոցից է գալիս, հիմա էլ պիտի գնա` կուրսեր ընդունի»:

Hetq.am-ին Ռազմիկ Աբրահամյանը հայտնել է, որ առողջական շատ խնդիրներ ունի: «Անկողնուց վեր եմ կացել, եկել դատարան, և ծննդատները որևէ առնչություն չունեն այս հարցի հետ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ձերբակալվելուց հետո, դեկտեմբերի 19-ին սրտի գանգատով Ռազմիկ Աբրահամյանը տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 10-ին ոչ իրավաչափ էր ճանաչել Աբրահամյանի ձերբակալման որոշումը: Պաշտպան Սամվել Դիլբանդյանը հայտնել էր նաեւ, որ ձերբակալությունից հետո Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացել է եւ նա տեղափոխվել է «Արմենիա» բկ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ օտարերկրյա որդեգրումների գործընթացում առկա չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում Աբրահամյանը ևս 3 անձ ձերբակալվել են:

Մինչ բացահայտումը Yerkir.am-ը հրապարակել էր նորածիններին նշված ծննդատանը անհայտ պայմաններում կորցրած մայրերի բողոքի մանրամասները։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խնդրին անդրադարձավ կառավարության նիստում։