կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-01 17:30
Քաղաքական

Շարմազանովն էլ չհերքեց

Շարմազանովն էլ չհերքեց

ՀՀԿ մամլո խոսնակ Էդվարդ Շարմազանովը «Երկիր»-ի հետ զրույցում չհերքեց նոր պաշտոնանկությունների մասին շրջանառվող լուրերի հավաստիությունը:

 

Անդրադառնալով մեր այն տեղեկություններին, որ հաջորդ պաշտոնանկ լինողները ՊԵԿ նախագահն ու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն են, Շարմազանը նշեց, որ, այդ անունների հետ կապված, ոչինչ ասել չի կարող, բայցեւ չհերքեց տեղեկատվությունը:

 

«Ցանկացած իշխանության մեջ էլ կարող են լինել պաշտոնանկություններ, դա բնական գործընթաց է»,- նշեց ՀՀԿ մամլո խոսնակը եւ հավելեց, որ ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ քննարկվելու են ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր:

 

Մեր այն հարցին, թե որքանո՞վ են հավաստի տեղեկությունները, թե նիստի ժամանակ քննարկվելու է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ճակատագիրը, Շարազանովը նախ նշեց, որ չգիտի, հետո էլ հավելեց, որ «ինքն առաջնորդվում եւ խոսում է փաստերով, իսկ կանխատեսողների մասին ոչինչ ասել չի կարող»: