Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ուշ երեկոյան իշխանական շրջանակներից լուրեր տարածվեցին այն մասին, որ Սերժ Սարգսյանը որոշել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին պաշտոնանկ անել եւ նրա փոխարեն ոստիկանապետ նշանակել ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին: Տարածված լուրերի իսկությունը մենք փորձեցինք պարզել անձամբ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից:
- Պարոն Սարգսյան, Ձեր պաշտոնանկության մասին լուրեր ենք ստանում, ցանկանում ենք ճշտել` որքանո՞վ են դրանք իրականությանը համապատասխանում:
- Ինձ էլ են զանգում, ասում, ինձ օֆիցիալ որեւէ մեկը ոչ մի բան չի ասել: Ինձ էլ են ասել, սաղ քաղաքը դա է խոսում:
-Իհարկե, պաշտոնապես հրամանագիր չկա, բայց լուրեր կան, չէ՞:
- Կարեղ եք հավատալ, որ ինձ օֆիցիալ որեւիցէ մեկը որեւէ բառ չի ասել: Մի բառ անգամ:
- Սերժ Սարգսյանի հետ չե՞ք հանդիպել, չե՞ք զրուցել:
-Այսօր հանդիպել եմ, սովորականի պես իմ գործերը զեկուցել են, նորմալ դուրս եմ եկել, ոչ մի բան չկա: Վիճակը նորմալ է, խաղաղ է, որ մի նման խնդիր չունեմ:
- Իսկ որտեղի՞ց են այդ լուրերը շրջանառության մեջ դրվում եւ ինչո՞ւ:
- Ես չեմ կարող որեւէ բան պատասխանեմ: Ես նորմալ ծառայում եմ, իրա (Սերժ Սարգսյանի) կողքն եմ լինելու մինչեւ վերջ: Անկախ տեղափոխություն կանի, չի անի, ես միեւնույն է, իր կողքն եմ լինելու մինչեւ վերջ: Ես ուրիշ մեկի կողմը չեմ: Իրա հետ աշխատելու եմ մինչեւ վերջ: Ոչ մի բան տեղյակ չեմ: Ես թիմից թռնող չեմ, իրա կողքն եմ լինելու, մարդավարի ծառայելու եմ մինչեւ վերջ: Ես տեղափոխվելու, նոր ընտրության ո'չ կարիք ունեմ և ո'չ էլ մտադրություն, ո'չ էլ իրանից երբևիցե կնեղանամ: Մարդ ես` մի օր էլ պետք է տեղափոխվես, ոչ մի պաշտոն հավերժական չի, մի օր նշանակվում ես, մի օր էլ տեղափոխում, կամ էլ մի օր էլ հանում են, նորմալ է: Եթե նույնիսկ նման բան լինի, էլի շատ գոհ եմ, շնորհակալ եմ, մարդը ինձ միշտ վստահել է:
- Պարոն Սարգսյան, ըստ լուրերի, Ձեր փոխարեն Վովա Գասպարյանն է ոստիկանապետ նշանակվել, ի՞նչ կասեք:
- Ես էլ տենց տարբեր բաներ եմ լսել: Ես էլ եմ այսօր քաղաքից լսել: Ինձ էլ զանգում, ասում են` տենց բան կա, բայց ես տեղյակ չեմ, ինձ օֆիցիալ որևիցե մեկը բան չի ասել: Հավատա: Եթե չգիտեմ, ի՞նչ ենթադրություններ անել: Միայն մի բան եմ ասում. ուր էլ փոխի, գործից էլ հանի, շնորհակալ եմ Աստծու չափ: Ես իրա (Սերժ Սարգսյանի – խմբ.) կողքին եմ լինելու, անկախ ամեն ինչից, օրերը կգան, կհամոզվես: Ես ոչ մի տեղ թռնող չեմ, ոչ մի բան իմ կյանքում չի փոխվելու: 55 տարեկան մարդ եմ, իմ ի՞նչ տարիքն է, ոչ էլ էս ամեն ինչից կարող եմ զարմանալ:
Ի դեպ, երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, որ Ալիկ Սարգսյանը ոստիկանության պետի պաշտոնից հեռացվելուց հետո Արմեն Գևորգյանի փոխարեն նշանակվելու է տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ կամ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (այս պաշտոնը թափուր է): ՏԿ նախարարի մամուլի քարտուղար Զոյա Բարսեղյանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքեց Արմեն Գևորգյանի պաշտոնանկության մասին լուրերը: