|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Առաջիկա օրերին Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչներից մի քանիսը հրաժարական կտան: Բանն այն է, որ Հանրապետական կուսակցության առաջնորդը որոշ պաշտոնյաների աշխատանքի է նշանակել պայմանով, որ նախագահական մյուս ժամկետի ժամանակ առնվազն այդ տեղում չեն մնալու: Հղում անելով իր աղբյուրներին՝ այս մասին գրում է «Ժողովուրդը» եւ շարունակում հրաժարականների շքերթը կմեկնարկի նախագահի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը զուգահեռ:
Լուրի իսկությունը պարզելու համար թերթը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ, որն էլ պատասխանել է, թե նման ինֆորմացիայի չի տիրապետում: